Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի
21.09.2018 | 22:04

Վրաստանի խորհրդարանը, որը 2012-ից գործում էր Քութաիսիում, կվերադառնա Թբիլիսի` հայտարարել է օրենսդիր մարմնի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: Նա նշել է, որ պատգամավորները վաղուց են քննարկում խորհրդարանի Թբիլիսի վերադառնալու հնարավորությունը, և որոշումը արդեն ընդունված է:

«Թբիլիսին կվերականգնի խորհրդարանական մայրաքաղաքի կարգավիճակը 2019-ի հունվարից», - հայտարարել է Չուգոշվիլին: Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012-ը Թբիլիսիում էր: Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից 230 կմ հեռավորության վրա գտնվող Քութաիսի՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունը ապակենտրոնացնելու» նպատակով:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ