Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղարը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղարը
21.09.2018 | 22:05

ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Ուրախ եմ ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել Հայաստանի ժողովրդին անկախության վերականգնման ձեր պատմական հանրաքվեի 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանի որ ներկայացնում է նորագույն պատմության ընթացքում Հայաստանի առաջին պետության հիմնադրման 100-րդ տարեդարձը և ԱՄՆ-Հայաստան բարեկամության հարյուրամյակը», - ասված է ուղերձում:


Անդրադառնալով «Հայաստանում այս տարի տեղի ունեցած նշանակալի փոփոխություններին»՝ Մայք Պոմպեոն նշում է, որ խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, Հայաստանի պատմության նոր ու ոգևորող էջ է բացել: «Ես անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք ջանում եք կառուցել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, վերացնել կոռուպցիան և հասնել տնտեսական աճի» ,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:


Պոմպեոն հավաստիացնում է, որ ԱՄՆ շարունակում է հավատարին մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները:
«Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքէջում:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ