Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հեյկո Մաաս. Ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին

Հեյկո Մաաս. Ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին
21.09.2018 | 22:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա դրական կազդի Բեռլինի և Անկարայի հարաբերությունների վրա` հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասը Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի հետ բանակցություններից հետո: «Այցը պետք է դառնա մեր հարաբերությունների նորմալացման սկիզբը»,- ասել է նա: «Ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին», - հավելել է նախարարը: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն «շահագրգռված է կայուն Թուրքիայով, այդ թվում՝ տնտեսության բնագավառում»: Նա ընդգծել է Թուրքիայի կարևորությունը Սիրիայի իրադրության նորմալացման համար:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ