Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նաիրա Զոհրաբյան. Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք

Նաիրա Զոհրաբյան. Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք
21.09.2018 | 22:19

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիներին ուղերձով է դիմել, որտեղ նշել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում: «Հինը մերժել ենք, նորը, ցավոք, չենք կարողանում ստեղծել, և նորի ստեղծման համար պետք է կառուցել:

Մերժման համար, այո, անհրաժեշտ էր հանրահավաքներ անել, լարել մարդկանց էմոցիաները և փորձել այդ լարումը պահել գերէմոցիոնալ դաշտում, կառուցելու համար պետք է գրագետ աշխատել և հանդարտեցնել դրանք»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, եթե դա չի արվում, այլ երկիրը շարունակում է ղեկավարվել հեղափոխական միտինգների հոգեբանությամբ, պետությունը մնում է չեզոք գոտում`մերժված հնի և այդպես էլ չստեղծվող նորի միջև: «Քարոզարշավի ընթացքում ամեն ինչ արվեց հասարակության հեղափոխական էմոցիաների վրա խաղալու և քաղաքացուն «մենք ենք ու մեր միտինգը» դաշտում փակելու համար, որպեսզի քաղաքացին հարցեր չտա ու տեսնի այն լուրջ վտանգները, որ առաջիկայում ոչ թե թակելու, այլ ուղղակի ջարդելու են մեր դուռը»,-ասաց նա և նկատեց, որ, այսօր արդեն ռմբակոծվում է Արենին, ինչն այլևս շատ լուրջ է: Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը համառորեն խուսափեց իր հետ բանավիճելուց և նշեց, որ հիմա էլ հրավերն ուժի մեջ է, քանի որ քարոզարշավին մի քանի ժամ կա, բայց վստահություն հայտնեց, որ թեկնածուն չի գա:


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քարոզարշավին ներդրումային լուրջ փաթեթներ է ներկայացրել, առանց որի Երևանի խնդիրները չեն լուծվելու, և իր ընտրվելուց հետո բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ միասնաբար կառավարելու Երևանը: Նա ասաց, որ Երևանն ունենալու է տրանսպորտային ժամանակակից համակարգ, մաքուր հանդարտ և անվտանգ քաղաք է լինելու: «Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավե՞րժ միտինգ, թե՞ համառ աշխատանք, ընտրությունը ձերն է լինելու»,-ասաց նա:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ