Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում
21.09.2018 | 22:21

Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիսիում: Վրաստանի խորհրդարանն արդեն հաստատել է որոշումը: «Սա մեր համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակը եռակողմ համագործակցության էլ ավելի խորացումն է: Մենք ունենք արևմտյան ինտեգրացման հետ կապված ընդհանուր նպատակներ»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ