Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին
22.09.2018 | 14:07

Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Շամոնի գագաթաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին և հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:


Այս տարի գագաթաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները և դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, այսօրվա և վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու և դրանցից օգտվելու հնարավորությունները:
Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, և այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ