Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն` Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն` Լին Թրեյսի
22.09.2018 | 14:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար` հայտնել է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը: Թրեյսին կարիերային դիվանագետ է, այժմ պետքարտուղարությունում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական է: Մինչ այդ նա աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում, եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը: Նա նաև աշխատել է Պակիստանի Փեշեվարում՝ ԱՄՆ հյուպատոսությունում և այդ աշխատանքի համար արժանացել է պետքարտուղարի կողմից «հերոսության» համար պարգևի: Թրեյսին տիրապետում է ռուսերենին:
Թրեյսիի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատում:

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ