Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ահաբեկչություն Իրանում ռազմական շքերթի ժամանակ

Ահաբեկչություն Իրանում ռազմական շքերթի ժամանակ
22.09.2018 | 14:17

Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է եղել` անհայտ անձինք կրակ են բացել: Մի քանի մարդ է մահացել, նրանց թիվը չի նշվում, կան վիրավորներ: Ռազմական շքերթներն անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում ու Թեհրանում և նվիրված են սուրբ պաշտպանական շաբաթին:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ