ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը: «Ես հանդիպել եմ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ՝ մի շարք չխմբագրված նյութերի գաղտնազերծման հարցով։ Նրանք համաձայնեցին հրապարակել, սակայն հայտնեցին, որ կարող է բացասաբար ազդել ռուսական գործի հետաքննության վրա։ Ինչպես նաև կարևոր համախոհները խնդրեցին չհրապարակել»,- իր թվիթերում գրել է Թրամփը: «Գլխավոր տեսուչին խնդրել եմ շտապ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, որից հետո ինքը կգաղտնազերծի դրանք»,- հավելել է նա: