Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, սակայն չի արձանագրվել և ոչ մի միջադեպ

Նիկոլ Փաշինյան. Սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, սակայն չի արձանագրվել և ոչ մի միջադեպ
22.09.2018 | 14:21

Այս տարի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններն աննախադեպ մթնոլորտում անցան, մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ` ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Իսկ այսօր առավոտյան ես լսեցի ՀՀ ոստիկանության պետի զեկույցը, և ինձ համար շատ կարևոր էր այն, որ իմացա՝ երեկվա տոնակատարությունների ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել: Այսինքն՝ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցել տոնակատարություններին, ըստ որոշ գնահատականների՝ մասնակիցների թիվն առավոտից սկսած անցել է 150 հազարի սահմանը, բայց ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Սա իսկապես բացառիկ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ իսկապես Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում: Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ տոնակատարության այդ ձևը, երբ բազմաթիվ տեղերում բեմեր են դրված, տարբեր ոճերի, ուղղությունների արվեստագետներ են ներկայանում, իսկ մարդիկ հնարավորություն ունեն այս օրը լինել տոնական բացառիկ մթնոլորտում, շատ արդյունավետ է ու դրական: Կարծում եմ՝ սեպտեմբերի 21-ը այսուհետ Հայաստանում կվերածվի փառատոնի»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ