Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Հավաքվել ենք ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում

Նիկոլ Փաշինյան. Հավաքվել ենք ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում
22.09.2018 | 14:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետարանում հանդիպում է անցկացնում համայնքապետերի հետ: Հանդիպման սկզբում մարզպետ Գարիկ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց մշակաբույսերի վերաբերյալ:


«Էս պահի դրությամբ մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի կա, և ինչքան հակակարկտային ցանց ու կայան կա, ով կարող է այդ տվյալը տալ», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը: Արձագանքելով մարզպետ Գարիկ Սարգսյանն ասաց, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա:
«40 հազար ի՞նչ», - հարցրեց Փաշինյանը: «Հեկտար, կարծեմ», - պատասխանեց մարզպետը, ապա ուղղեց խոսքը. «40 հեկտար»: «Իսկ այգինե՞ր: Ո՞վ կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», - հարցրեց Փաշինյանը: Հանդիպմանը ներկա էր գյուղվարչության պետի տեղակալը, որը ևս հստակ թիվ չտվեց: «Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից», - հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ