«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՆԱՏՕ-ի զորավարժություններ Բաքվում

ՆԱՏՕ-ի զորավարժություններ Բաքվում
22.09.2018 | 14:33

ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակում Բաքվում զորավարժություններ են տեղի ունեցել: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ առաջին աստիճանի ուղղաթիռային գնահատման զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին:

Զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ի չափանիշներով գնահատվել են տարբեր առաջադրանքների իրականացման արդյունավետությունը, սարքավորումների, հաղորդակցման հարմարվետությունը և զույգ ուղղաթիռների օպերացիոն հնարավորությունները:

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ