Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղոթարան

Աղոթարան
16.10.2018 | 00:17

Վերակացու և պահապա՛ն եղիր անձիս, ով Տե՛ր իմ Հիսուս, պահի՛ր ինձ դևերից և փրկի՛ր մարդկային փորձանքներից:
Հաղթի՛ր հակառակվողներին և ինձ հաստատու՛ն դարձրու, որ պատերազմողների մեջ քաջ և ընտիր լինեմ. գործակցի՛ր ինձ հետ, որ լինեմ մեղքերի քավարան, համբերեմ վշտերին և առաքինագործությամբ մերձենամ Քո աստվածային շնորհներին:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ