Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աշակերտների մշակութային պարտադիր ժամանցը

Աշակերտների մշակութային պարտադիր ժամանցը
30.10.2018 | 03:11

Երկար սպասված դպրոցական աբոնեմենտային համակարգը նորից վերադառնում է իրականություն:


Ծրագիրը կյանքի է կոչվել մշակույթի և կրթության ու գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: Նոյեմբերի 1-ին մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը: Երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019-ի երկրորդ եռամսյակի ընթացքում: Առաջիկայում նաև կհրապարակվի տեղեկություն «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչ կարծիք ունի աբոնեմենտային նոր համակարգի ներմուծման մասին, և մինչ այժմ ինչպիսի՞ն է եղել դպրոցների և ֆիլհարմոնիկի կապը: «Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին այցելությունները երաժշտական դպրոցների աշակերտների կողմից միշտ ակտիվ են եղել, սակայն հանրակրթական դպրոցները չեմ կարծում, թե ցանկություն ունեցել են գալու: Տարիներ առաջ քաղաքապետարանն ուներ նմանատիպ ծրագիր, բայց մասսայական բնույթ չէր կրում: Հիմա կարծես թե պետականորեն ամրագրված դառնալու է ավանդույթ»,- ասաց Ռ. Սիրունյանը:


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` ցանկացած նախաձեռնություն, որ միտված է դպրոցականներին կապելու մշակութային հաստատություներին, պետք է ողջունել. «Իհարկե, կոնկրետ թանգարանները ամեն ամսվա վերջին շաբաթ օրը բաց են բոլորի առաջ, այդ թվում` դպրոցականների: Կան դպրոցներ, որ շատ հետևողական են իրենց աշակերտների մշակութային ժամանցը կազմակերպելու հարցում, բայց շատ դպրոցներ այդ ամենը թողել են դասղեկի կամ որևէ ուսուցչի հայեցողությանը: Այս պարագայում շատ ավելի շահեկան է, որ ունենան մշակութային օջախներ գնալու պարտավորություն»:


«Ցանկացած քայլ, որ մեզ մերձեցնում է այցելուի հետ, շփումը դարձնում է ավելի դյուրին, մենք ողջունում ենք,- ասաց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ,- պարզապես վստահ եմ որ մեր թանգարանի դեպքում աբոնեմենտային համակարգը շատ ակտիվ չի գործի, որովհետև մուտքի վճարը նվազագույն է` 300 դրամ, իսկ կան թանգարաններ, որտեղ ավելի թանկ են տոմսերը, և ինքնին հասկանալի է, որ դպրոցականները, ուսուցիչներն ու նրանց ծնողները շահագրգիռ կլինեն գնալու հատկապես այդ թանգարանները, բայց եթե Դեմիրճյանի տուն-թանգարանը կգերադասեն գալ, մենք սիրով կընդունենք իրենց»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ