«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով»

«Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով»
06.11.2018 | 00:07

«Չկա ճշմարտություն, չկա ողորմություն, և չկա Աստծո ճանաչում երկրի վրա: Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում:


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ» (Օսեե. 4;1-2,6)։
Քրիստոնեական ողջ պատմության, և ո՛չ մի դարում, քրիստոնյա ժողովուրդները այսքան անհավատ և անաստված չեն եղել, այդ թվում մարտիրոսների սերունդ հանդիսացող հայ ժողովուրդը:


Ներկայումս Աստված մոռացվել և դուրս է մղվել մարդկանց սրտերից, տներից, կյանքից ու քաղաքական ծրագրերից: Նաև մոռացված, ծալված ու մի կողմ է դրված Աստվածաշունչը: Կիսադատարկ են եկեղեցիները, և հաճույքի օր է դարձել սուրբ օրը՝ Կիրակին: Լեցուն են սրճարանները, ակումբները, խաղատները և այլ հաճույքի վայրերն ու մարզադաշտերը: Ամեն ոք տրամադրված է սուտ ու դատարկ խոսքեր լսելու կամ խոսելու, իրականություն են դառնում Դավիթ մարգարեի խոսքերը. «Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով»: Բայց երբ խոսում ես Աստծո մասին, կա՛մ ժամանակ չունեն, կա՛մ իրենց ականջներին հաճելի բաներ են ցանկանում լսել, թեպետ Աստծո կողմից մարդու ներսում հաստատված դեսպանը՝ խիղճը, ուրիշ բան է վկայում: Բուն Տանտերը` Աստված, արտաքսված է մարդկանց սրտերից, և Նրա տեղը սատանան է բազմել։
Սակայն Աստված գոյություն ունենալուց չի դադարում: Եթե մարդը չի ընդունում Արարչին, Նա նրա համար է մեռած, սակայն հավերժ կենդանի Աստծո ծրագրերը չեն խափանվում: Ամենաանհավատ մարդն անգամ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Ոչ մեկը իր գործած ծածուկ, թե՛ հայտնի մեղքերից չպիտի կարողանա խույս տալ կամ դրանք ուրանալ, երբ Աստծո արդար դատաստանի առջև կանգնի։


Տերը Հովհաննես առաքյալի միջոցով մեզ ասում է. «Ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձքը Ինձ հետ է».- տեսիլքն ու վկայությունը տրված են, որպեսզի ամեն ոք իմանա, թե վերջին լուրջ օրերի մեջ ենք ապրում, եթե նկատի առնենք ներկա դարի գաղափարական պայքարը, հասարակական հեղաշրջումները, երկրների ալեկոծությունները, արևելքի և արևմուտքի հակամարտությունը, բազմաթիվ և այլասերության օրինականացումներն ու ամեն տեսակի պղծության պաշտպանությունները, Իսրայելի` քաղաքական բեմի վրա երևալը, համայն աշխարհի բարոյական անկումն ու ապականությունները, անհավատության ու անառակության ծավալումը և բոլոր մոլոր ու սուտ վարդապետությունները` բազմանուն ու բազմապիսի աղանդավորական շարժումները, որոնք Ավետարանի ճշմարտությունները խաթարողներ են և Քրիստոսին ուրացողներ... Այս ամենը որպես իրականություն տեսնելով` սթափվենք հոգեսպան մեղքերից և ամուր բռնենք Քրիստոսից, որպեսզի Իր Գալստյան ժամանակ ո՛չ թե հավիտենական դատաստանի ենթարկվենք, այլ հավիտենական երանությանը` Երկնքի Արքայության մեջ վայելելով Արարչի ներկայությունը, քանզի Ինքն իսկ ասաց. «Ահա գալիս եմ շուտով, և Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ես Եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը:
Երանելի՜ են նրանք, որ պահում են Նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու Կենաց Ծառից և մտնելու քաղաքի դռներով: Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն» (Հայտ. 22;12-13):

Տեր Ահարոն քհն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ