Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեկնարկում է «ԴասA» նախագիծը. հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում

Մեկնարկում է «ԴասA» նախագիծը. հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում
06.11.2018 | 20:12

ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է «ԴասA» նախագիծը։ Նախաձեռնությունն առնչվում է դասական երաժշտությանը: «Վստահ եմ, որ Սերգեյ Սմբատյանն իր հետաքրքիր ու նորարարական մեթոդներով երեխաների մեջ սեր կառաջացնի դասական երաժշտության հանդեպ»,- ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:


ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով.
«Ծրագիրը միտված է մշակութային բարձր արժեքները դպրոց բերելուն, մեր աշակերտներին դասական երաժշտություն լսել սովորեցնելուն: Պարոն Սմբատյանի հետ մենք որոշեցինք ստեղծել ծրագիր, որը կլուծի այդ երկու կարևորագույն խնդիրը»:
«Ինչո՞ւ «ԴասA»։ Անվանումը խորհրդանշական է. կազմված է «դասական» բառի «դաս» արմատից, իսկ A տառով նշում են վեցերորդ նոտան՝ Լյա (լատ.՝ la), որով լարում են բոլոր երաժշտական գործիքները: Այս նոտան դասական երաժշտության խորհրդանիշն է»,- պարզաբանեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ միջոցառմանը ներկա լրագրողներին, ավագ դպրոցների տնօրեններին, հյուրերին ներկայացնելով ծրագրի մանրամասները։


«ԴասA»-ն ուղղված է պատանիների մշակութային կրթությանը։ Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնեց այս ծրագիրը՝ որպես նոր մոտեցում գեղագիտական կրթության բնագավառում, որի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում առավել կիրթ, առաջադեմ հասարակության ձևավորման համար:


«ԴասA» նախագիծը կիրականացվի Երևանի 35 ավագ դպրոցներում՝ ներգրավելով 10-12-րդ դասարանների 14-17 տարեկան 13 532 աշակերտի։
Ծրագիրը կանցկացվի երեք փուլով. Սիմֆոնիկ նվագախմբի անդամները՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ կիրականացնեն նախապատրաստական աշխատանքներ։ Հատուկ մշակված ծրագրի և համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով կտրվեն երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։ Այնուհետև աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն հատուկ իրենց համար պատրաստված համերգային ծրագրերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Հատկանշական է, որ ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:


Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգին՝ նոյեմբերի 10-ին։ Նախատեսվում է, որ մասնակից աշակերտների նվազագույնը 20%-ը կվերադառնա համերգասրահ:

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ