Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ահա և վերջ

Ահա և վերջ
14.11.2018 | 23:02

Ով կլինի ցուցակում, ում բարեկամ-սանիկին են միջնորդել, ինչպիսի դեմքերով են քաղաքական ուժերը գնում ընտրությունների․ այս հարցերն արդեն արդիական չեն։ 11 քաղաքական միավոր որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հրապարակվել է նրանց ցուցակները։ Շատ խայտաբղետ ցուցակներ են՝ անհայտ դեմքերից մինչև հայտնի քաղաքական գործիչներ։ Եթե յուրաքանչյուր ուժի առաջին տասնյակը դիտարկենք, հետաքրքիր պատկեր է ստեղծվում։ Հեղափոխությունից հետո նախկին ուժերը միաբերան պնդում էին, թե պետք է թարմացնեն իրենց շարքերը, սակայն պարզվեց դրանք ընդամենը հայտարարություններ էին։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն հին դեմքերով են, նույն վիճակն է նաև ՕԵԿ-ի ցուցակում: Փաստորեն, այս ուժերը նորից որոշել են փորձառուներով շահել հանրության վստահությունը։ Անշուշտ, փորձառու քաղաքական գործիչների մուտքը օրենսդիր մարմին շատ էական է ու անհրաժեշտ, պարզապես այս քաղաքական գործիչներն ու իրենց հայտնի դեմքերն այնքան են հեղինակազրկվել, որ բավականին ռիսկային է նույն դեմքերով ընտրապայքարի մեջ մտնելը։ Հասարակությունն հենց այդ բոլորին մերժեց հեղափոխության օրերին, հիմա երբ նույն մարդկանց են ցուցակներում ընդգրկել, միթե մտավախություն չունեն, որ նորից բացասական վերաբերմունքի կարժանանան։ Խոսքն ամենևին էլ ՀՀԿ-ի մասին չէ, որովհետև, ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ այս կուսակցության պարագայում է, ով էլ լինի ցուցակում ուղիղ ասոցացվում է Սերժ Սարգսյանի և արատարվոր համակարգի հետ։ Վերևում նշվածի հասցեատերը նախկին իշխանության հետ ճանապարհ անցած ուժերն են, որոնք էլի նույն թիմն են հասարակությանը հրամցնում։


Սրան զուգահեռ ունենք արմատապես տարբեր իրավիճակ այն ուժերի ցուցակներում, որտեղ անգամ առաջին համարն է քիչ ծանոթ հանրությանը։ Նրանց հույսը հավանաբար քարոզարշավի ընթացքում հանրությանը ճանաչելի դառնալն է, սակայն մինչև հասարակությունը հասկանա, թե ինչ ուժի հետ գործ ունի, քարոզարշավն էլ կանցնի, ընտրությունն էլ հետը։
«Իմ քայլի» պարագայում ևս ուշագրավ իրավիճակ է։ Ցուցակի տասնյակում են կառավարության անդամները, որոնք այս ընթացքում հասցրին արժանանալ հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունքին։ Բնականաբար նրանց հույսը Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն է։ Այս քաղաքական ուժի ցուցակի առանձնահատկությունն այն է, որ հետ են մղվել տարբեր ոլորտի պրոֆեսիոնալներ՝ առջևում թողնելով, կոպիտ ասած, «անտաղանդներին»։


Դեկտեմբերի 10-ին կերևա, թե բացի իշխող կուսակցությունից(նրա պարագայում ամեն ինչ պարզ է արդեն), ով հասարակությանն ինչքան է համոզել, որ իր տեսակետներն ավելի ընդունելի կարող են լինել հանրային կյանքի բարելավման համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ