«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կուրիլյան կղզիներում ԱՄՆ-ն ռազմաբազա չի տեղադրի. Աբե

Կուրիլյան կղզիներում ԱՄՆ-ն ռազմաբազա չի տեղադրի. Աբե
18.11.2018 | 12:40

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է, որ եթե կյանքի կոչվի Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելու պայմանագիրը, ապա այդ տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազաները չեն տեղակայվի: Այս մասին գրում է ռուսական Газета լրատվականը՝ հիշեցումով, որ 1960-ակններին, երբ ԽՍՀՄ-ն ու Ճապոնիան շատ մոտ էին խաղաղության այդ պայմանագիրը ստորագրելուն, վերոնշյալ վտանգը կանխազգալով՝ Միության ղեկավարները պայմանագիրը թղթի վրա թողեցին:
« 70 տարի այդպես էլ լուծում չստացած խնդրին ի վերջո լուծում կտանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կղզիների հարցը հաջորդ սերունդը չպետք է ժառանգի: Այո, մենք կգտնենք այդ հարցի վերջնական ելքը, քանի որ երկուստեք ունենք այդ ցանկությունը»,- տեղական լրատվականներից մեկին ասել է Աբը:
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև առկա Կուրիլյան կղզիների տարածքային վեճը դեռ դարերի պատմություն ունի: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կուրիլյան բոլոր կղզիները անցել են ԽՍՀՄ-ի վարչական վերահսկման տակ, սակայն մի շարք հարավային կղզիներ ինչպիսին են Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայի կղզեխումբը վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Այսօր դե ֆակտո այդ կղզիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն Ճապոնիայն ամեն գնով փորձում է իրենով անել դրանք:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ