«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը
19.11.2018 | 12:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է լսել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության ձայնագրությունը: Fox News-ին հարցազրույցում նա ասել է. «Ձայնագրությունը լի է տառապանքով, դա սարսափելի է: Ինձ լիարժեք տեղեկացրել են, չկա որևէ լուրջ պատճառ, որ ես ինքս լսեմ, ավելին՝ ինձ խորհուրդ են տվել ուղղակի չլսել այդ չար և դաժան ձայնագրությունը»:


Լրագրողին սպանության ձայնագրության պատճենը նոյեմբերի սկզբին Թուրքիան փոխանցել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային: Հաշվի առնելով սպանության հանգամանքների ուսումնասիրության արդյունքները՝ ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրել են, որ հանցագործության գլխավոր պատվիրատուն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանն է:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ