ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը Twitter-ի իր էջում մեջբերել է Տիխուանայի քաղաքապետի խոսքը, որ քաղաքը պատրաստ չէ հաղթահարել ներգաղթյալների հոսքը՝ այն ամբողջ Ամերիկայի ընդհանուր խնդիր համարելով:
«Տիխուանայի քաղաքապետը հենց նոր հայտարարել է, որ քաղաքը վատ է պատրաստված ներգաղթյալների այդպիսի քանակությունը հաղթահարելու համար, պաշարները կարող են բավարարել կես տարի: Ճիշտ նման կերպ ԱՄՆ-ն է վատ պատրաստված այդ ներխուժմանը և չի դիմանա: Նրանք Մեխիկոյում հանցագործությունների և մեծ խնդիրների պատճառ են»,-գրել է Թրամփը: Նա ներգաղթյալներին կոչ է արել «տուն վերադառնալ»: