Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագահի պաշտոնում Թրամփի կայացրած ամենաբարդ որոշումը

Նախագահի պաշտոնում Թրամփի կայացրած ամենաբարդ որոշումը
19.11.2018 | 12:18

ԱՄՆ նախագահը պատմել է երկրի ղեկավարի պաշտոնում իր կայացրած ամենադժվար որոշման մասին. «Երբ մենք, այդ նույն բազկաթոռներին նստած զրուցում էինք, Օբաման ասաց, որ դա, անկասկած, երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրն է»,- ասել է Թրամփը Fox News-ին հարցազրույցում:


Նա ընդգծել է, որ շատ գոհ է ԿԺԴՀ –ի խնդրի լուծումից. առանց իր ջանքերի Միացյալ Նահանգները վաղուց պատերազմի մեջ կլիներ Հյուսիսային Կորեայի հետ: Թրամփը նշել է, որ գերազանց է կատարում իր պարտականությունները և իրեն «հինգ գումարած» է նշանակել:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ