ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նեթանյահու. Իսրայելն ընդմիշտ կմնա Գոլանի բարձունքներում

Նեթանյահու. Իսրայելն ընդմիշտ կմնա Գոլանի բարձունքներում
19.11.2018 | 12:22

Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի ձեռքում` ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության նիստում: «Իսրայելն ընդմիշտ կմնա Գոլանի բարձունքներում»,- հայտարարել է վարչապետը և երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմիտեում Գոլանի բարձրունքների գրավումը դատապարտող բանաձևին դեմ քվեարկելու համար։ «Մեր ամերիկացի գործընկերների հետ մենք որոշ ժամանակ արդեն խոսում ենք ՄԱԿ-ի ներկայիս ղեկավարության նոր քաղաքականության մասին։ Անցյալ հինգշաբթի Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը որոշել է դեմ քվեարկել Գոլանի բարձունքներում ներկայության համար մեզ դատապարտող ավանդական բանաձևին,- նշել է Նեթանյահուն։ – Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այս կարևոր և արդար ձայնի համար, որն ամբողջապես համապատասխանում է իմ քաղաքականությանը»։


Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմիտեն ձայների ճնշող մեծամասնսությամբ հերթական բանաձևն է ընդունել Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների գրավման դեմ։ Վաշինգտոնն առաջին անգամ դեմ է քվեարկել բանաձևին, նախկինում ԱՄՆ-ն ձեռնպահ էր մնում այդ հարցով քվեարկությունների ժամանակ։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ