Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռազմական գործողություններից Սիրիայում

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռազմական գործողություններից Սիրիայում
16.12.2018 | 12:24

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել թուրքական իշխանություններին ձեռնպահ մնալ Սիրիայի դեմ ցանկացած միակողմանի գործողություններից: Մոգերինիի հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության կայքում: «Սիրիայի հյուսիս-արևելքում հնարավոր ռազմական գործողությունների հայտարարությունները մտահոգիչ են», – ասել է նա և հավելել` ԵՄ-ն ակնկալում է, որ թուրքական իշխանությունները ձեռնպահ կմնան ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք «կարող են խաթարել կոալիցիայի ջանքերը» կամ սպառնալ Սիրիայում հետագա կայունությանը:
Անկարան հայտարարել է, որ Սիրիայում տարվող գործողությունները մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կմտնեն Սիրիական Մանբիջ, եթե քրդական ուժերը չլքեն այն:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ