Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲՀԿ-ԼՀԿ․ փոխհրաձգությունը շարունակվում է

ԲՀԿ-ԼՀԿ․ փոխհրաձգությունը շարունակվում է
17.12.2018 | 23:01

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն հայտարարությամբ հակադարձել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ պնդելով, թե նա փորձում է հանդես գալ իբրև քաղաքական հալածյալ: Երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում Էդմոն Մարուքյանը հակադարձեց Գագիկ Ծառուկյանի թիմակիցների իր հասցեին հնչող վիրավորանքներին և մեղադրանքներին՝ շեշտելով, որ իրենց դեմ Գագիկ Ծառուկյանը պատերազմ է սկսկել Հանրայինի եթերում բանավեճից հետո, մասնավորապես՝ իր հայտարարության համար, որ հին համակարգը հեղափոխությունից հետո քանդվել է, իսկ Ծառուկյանը՝ իր քաղաքական ուժով, հին համակարգի մի մասն է: 40 րոպե Մարուքյանը Ծառուկյանին հիշեցրեց նրա քաղաքական անցյալը, որ նա, 2007-ից լինելով երկրորդ ուժը խորհրդարանում, նախ ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանին: «Պատերա՞զմ եք մեզ հայտարարել: Լո՞ւրջ եք ասում: Ախր մոռացել եք, որ մենք ո՜վ, դուք ո՜վ․․․ կմաշենք ձեզ: 2007 թվականից կա՛մ կոալիցիայի մեջ եք, կա՛մ էլ ընդդիմություն: Որպես իշխանություն ոչ մի բան չեք արել: Ռոբերտ Քոչարյանին եք ծառայել մինչև էդ, հետո Սերժ Սարգսյանին եք ծառայել, հետո Սերժ Սարգսյանին եք ծառայել՝ որպես ընդդիմություն: Ու հիմա դուրս եք էկել, ասում եք՝ ա՜, «Լուսավորը» կեղծ ընդդիմություն ա․․․ մե՞զ եք ասում: Ապրիլի 17-ին Դուք ո՞ւր էիք, երբ որ Սերժ Սարգսյանը էկել էր երրորդ ժամկետով ընտրվելու: Դուք չէիք եկել, չէ՞, նիստին, վախեցե՞լ էիք գալ․․․ Ձեր ֆրակցիայի կեսին էլ ասել էիք՝ կողմ կքվեարկեք Սերժ Սարգսյանին: Էդքան տարի ծառայել եք էդ համակարգին: Դրա արդյունքում, միանշանակ, կարանք հայտարարագրերով Ձեր նայենք, հարստացել եք: Հարստացել եք: Որի մեջ բազմաթիվ ճեղքեր կան՝ ոնց, ինչ, գազի համակարգը», - հայտարարեց Մարուքյանը: Հիշեցնելով Գագիկ Ծառուկյանի անցյալը` նա ԲՀԿ նախագահին հորդորում է իրենց վարկաբեկելու փոխարեն գնալ Հատուկ քննչական ծառայություն և «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ․ - «Երբ որ փաստահավաք խումբը փաստաթուղթ ունի, որ ֆորմաներ եք ստացել, անուն-ազգանունով գրած, թե ֆորման ով ա ստացել: Թերթերում տպվել ա և այլն, և այլն: Փոխանակ ասեք՝ Հատուկ քննչական ծառայությունը թող ինձ կանչի, գնամ ցուցմունք տամ, պատմեմ ոնց եմ ֆորմաները ստացել, ինչ եմ արել և այլն․․․ Դեբատից դժգո՞հ է, արի գնանք մի հատ էլ դեբատի իրար հետ․․․ մի հատ էլ եթերում պատմեք, թե մարտի 1-ին ինչ ֆորմաներ եք ստացել 300 քանի հատ», - ասաց Մարուքյանը:


Էդմոն Մարուքյանը ֆեյսբույքան իր էջում անդրադարձել էր նաև Ծառուկյանի օլիգարխ լինելու խնդրին՝ պնդելով, թե որքան էլ փորձեն համոզել, որ ԲՀԿ ղեկավարը խոշոր սեփականատեր է, իր համոզմամբ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է: «Կազինոն և քաղաքականությունը անահամատեղելի են», - հայտարարեց նա: - «Նոր Հայաստանում, երբ որ բիզնեսմենները դուրս են էկել քաղաքականությունից: Սամվել Ալեքսանյանը, էն մյուսները դուրս են էկել, գնացել են: Դուք ինչի՞ եք էկել, կարո՞ղ ա էդ մարդիկ չեն կարա կուսակցության բացեն»: Էդմոն Մարուքյանը զգուշացրեց Գագիկ Ծառուկյանին՝ իր միջամտությամբ նրա արտասահմանյան ներդրումները կարող են կասկածի տակ դրվել․ «Իրեք հատ նամակ իրեք երկիր ուղարկեմ, սաղ կխառնվի իրար, կսկսեն Ձեր ֆինանսական միջոցները ստուգել: Ու պետք ա անենք․․․ ստիպված ենք: Որովհետև Դուք ոչ մեկից լավը չեք: Նրանք, ովքեր էսօր Հայաստանում փող են տալիս, Դուք նրանցից լավը չեք: Էդ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելեսը» կտա պետությանը, Դուք բան չունե՞ք տալու»:


Էդմոն Մարուքյանը երեկ անդրադարձել էր նաև իրեն պատգամավորական մանդատից զրկելու մասին ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գրառմանը: Էնֆիջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Մարուքյանը Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ կեղծ փաստաղթեր է ներկայացրել ոստիկանությանը՝ կատարելով քրեական հանցագործություն, հետևաբար պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա Մարուքյանին որակել էր հանցագործ ՝ շեշտելով, թե նրանից պետք է մաքրել քաղաքական դաշտը, ինչը և անելու են:
Մարուքյանը կրկին հակադարձեց Գագիկ Ծառուկյանին՝ իրեն մանդատից զրկել չի կարող և հիշեցրեց, որ ժամանակին հենց Ծառուկյանը պետք է զրկվեր մանդատից, քանի որ մշտապես բացակայել է ԱԺ նիստերից․«Խորհրդարանի նիստերից այնքան էիք բացակայել անհարգելի, որ Ձեր մանդատը վաղուց պետք ա դադարեր: Բայց Սերժ Սարգսյանը շատ բարի էր Ձեր նկատմամբ: Պարզ ա, թե ինչի էր բարի: Նոր Հայաստանում չի լինելու տենց բան․ ամեն նիստին հարցնելու են՝ բա ո՞ւր ա Գագիկ Ծառուկյանը»: Էդմոն Մարուքյանը նաև հայտարարեց, որ իրեն Ծառուկյանը սպառնում է՝ ասելով, թե միևնույն է չի վախենալու: Ավելին, հիշեցրեց Ծառուկյանի ներկայությամբ Օլիմպավանում տեղի ունեցած ծեծի մասին, որի շրջանակներում ԲՀԿ-ից պատգամավոր ընտրված Էդուարդ Բաբայանին մեղադրանք է ներկայացված «Ինձ սպառնո՞ւմ եք․․ որ չեմ կարա ցերեկները ման գամ, գիշերները պտի ման գամ: Ի՞նձ եք սպառնում: Էն մարդուն, էն որ ծեծեցիք կաբինետում ու պատասխանատվության չեք ենթարկվել, է՞դ եք հիշացնում, թե՞ ուրիշ բան կա»:


ԼՀԿ նախագահը նաև անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավորների գրառումներին, թե ԼՀԿ-ին հովանավորել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, իրենց գրառումներում պահանջել էին քրեական պատասխանատվության ենթարկել նաև Մինասյանին՝ նրան անվանելով «տնտեսական մարոդյոռ»: Էդմոն Մարուքյանն ասաց․«Գրել են՝ Միշիկը օգնել ա իրանց, սրանք Միշիկի մարդիկ են, Միշիկը չգիտեմ ինչ, էսիմ ինչ․․․ Ուրեմն լսե՛ք՝ ո՛չ Միշիկը, ո՛չ Սաշիկը, ո՛չ Սերժիկը, ո՛չ Ռոբիկը, ո՛չ էլ չգիտեմ ինչը, ոչ ոք մեզ չի օգնում ու չի օգնել ու չի էլ կարա օգնի»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ