«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վիկտոր Համբարձումյանի մրցանակը 2018-ին շնորհվում է Էդվարդ վան դեն Հոյվել, Ալեքսանդր Տուտուկով և Լև Յունգելսոն գիտական խմբին

Վիկտոր Համբարձումյանի մրցանակը 2018-ին շնորհվում է Էդվարդ վան դեն Հոյվել, Ալեքսանդր Տուտուկով և Լև Յունգելսոն գիտական խմբին
23.12.2018 | 20:39

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է, որ շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին:

Մրցանակը շնորհվում է 2010-ից, երկու տարին մեկ անգամ: Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 գիտնականներից. ակադ․ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Երվանդ ԹԵՐԶՅԱՆ (ԱՄՆ), պրոֆ. Նորիո ԿԱՅՖՈՒ (Ճապոնիա), պրոֆ. Միշել ՄԱՅՈՐ (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան ՇՄԻԴՏ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի ՉԵՐԵՊԱՇՉՈՒԿ (Ռուսաստան), պրոֆ. Վահե ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱՄՆ), պրոֆ. Կատրին ՍԵԶԱՐՍԿԻ (Ֆրանսիա) և պրոֆ. Ջոզեֆ ՍԻԼՔ (Մեծ Բրիտանիա)։
Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակը շնորհել հետևյալ գիտնական խմբին․ պրոֆ. Էդվարդ ՎԱՆ ԴԵՆ ՀՈՅՎԵԼ (Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆ. Ալեքսանդր ՏՈՒՏՈՒԿՈՎ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ, ՌԴ),պրոֆ. Լև ՅՈՒՆԳԵԼՍՈՆ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ ՌԴ) գիտական խմբին։


Խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում ուսումնասիրությունների համար»։
Մրցանակը կհանձնվի 2019-ին։

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ