Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փրկության և գիտության արանքում

Փրկության և գիտության արանքում
25.12.2018 | 00:05

Ինչ որ գոյություն ունի, կանխավ սահմանված է եղել. և սկզբից արդեն հայտնի է, թե ինչ է մարդը, և որ երբեք նա չի կարող չափվել իրենից Հզորի հետ, որովհետև շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնությունը (Ժող. 6;10-11)։
Առանց Աստծո ապրող մարդն է ունայնությունը, որը ունայնացնում է այն ամենը, ինչի հետ առնչվում է, քանզի նրա ամեն մի գործողություն դառնում է ինքնանպատակ և իմաստազուրկ:
Այսօր շատ ենք լսում «գիտություն», «գիտական», «գիտնական» և նման շատ բառեր և միանգամից պատկերացնում ենք Տիեզերքը, ատոմը կամ «այլմոլորակայինների»:


Իրականում գիտություն ասվածը բազմաշերտ է և բազմաբովանդակ.
ա. Գիտություն սեփական անձի մասին,
բ. գիտություն մեր անձից դուրս մնացած աշխարհի և նրա հետ ունեցած մեր կապի մասին,
գ. գիտություն Աստծո և Նրա հետ մեր ունեցած կապի մասին:
Այսօր մարդիկ, գիտություն ասելով, հասկանում են գլխավորաբար առաջին տարբերակը կամ, լավագույն դեպքում, առաջին երկուսը, այնինչ ժամանակին գիտության գիտակները այդ հասկացության տակ հասկանում էին միայն ու միայն երրորդ տարբերակը, իսկ առաջին երկուսը` միայն որոշակի վերապահումով, ավելի ճիշտ` երրորդի, այն է` աստվածգիտության «մաղով» անցկացնելուց հետո միայն: Եթե որևէ մեկը գիտության մանրադիտակի տակ դիտարկում է միայն սեփական անձն ու շրջակա միջավայրը և նրանց միջև առկա առնչություններն ու հարաբերությունները` անտեսելով, արհամարհելով, չկարևորելով կամ մերժելով գիտությունը Արարչի և Նրա` արարչության հանդեպ ունեցած նպատակների մասին, նրա գիտական տեսանկյունը կմնա մութ ու ենթադրություններ ծնող:
Մարդկության պատմության մեջ բեկումնային էր այն ժամանակահատվածը, երբ մարդուն կտրուկ ու վճռական կերպով կտրեցին իր արմատներից և համոզեցին, որ նա դրանով թևակոխեց իր առաջընթացի անկասելի փուլ: Եթե Եկեղեցու հայրերը կոչում են ինքնաճանաչման և ասում ` ճանաչիր քեզ` մատնացույց անելով Արարչին, ապա մարդկային միտքը հեղաշրջող գիտնական այրերը ասում են. «Խնդրե՛մ, ծանոթացիր ինքդ քեզ հետ»,- և մատնացույց են անում արարչությունը, ավելի կոնկրետ` պրիմատների դասը:
Մարդը վաղուց արդեն դադարել է պարզապես հայտնագործել աշխարհը, ո՛չ այն պատճառով, որ սպառվել են արդեն հայտնագործության ենթակա երևույթները, այլ որովհետև հայտնագործել ու ուսումնասիրել է «անհրաժեշտը» և դա արել է ոչ առանց կողմնակի միջամտության:


Հոգևորից նյութականի կտրուկ անցումը խզեց կապը հոգևոր` իրական աշխարհի հետ` պատկերելով այն որպես երազական ու անկարևոր երևույթ և մոռացության մատնելով մի կարևոր ճշմարտություն. մարդու հոգին անմահ է, այդ պատճառով էլ Աստծո արդարությունը, ճշմարտությունը և սրբությունը մերժողները, իբրև հետևանք իրենց ունայն գոյաքարշության, իրենք իրենց դատապարտում են հավիտենական կորստի:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ