Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մանբիջում կրկին ահաբեկիչներ են ձերբակալվել

Մանբիջում կրկին ահաբեկիչներ են ձերբակալվել
17.01.2019 | 18:20

Սիրիական Մանբիջ քաղաքում նոր հարձակումներ պլանավորող ահաբեկիչներ են ձերբակալվել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Նրանք նախատեսում էին մի քանի պայթյուններ ու ահաբեկչություններ իրականացնել: Վերջիններս ուղիղ հրամաններ են ստացել թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Ընդհանուր առմամբ 7 մարդ է ձերբակալվել»,- փոխանցում են տեղական աղբյուրները:
Իրավապահներն ահաբեկիչների մոտ Կալաշնիկով ինքնաձիգեր, նռնակներ ու М6 հրացաններ են հայտանբերվել:


Հիշեցնենք, որ չորեքշաբթի` հունվարի 16-ին Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամերիկացի 4 զինծառայող զոհվել, 3-ն էլ վիրավորվել են:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ