«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Օվերտոնի» նոր պատուհա՞ն

«Օվերտոնի» նոր պատուհա՞ն
18.01.2019 | 00:59

«Դարակազմիկը» լինելու էր նոր պառլամենտի բեմելը: Կարող էր լինել լավ, սակայն ստացվեց` կոմկուս, ինչպես ասում էր ոչ անհայտ Չեռնոմիրդինը. «Ինչ անում ենք՝ ստացվում է կոմկուս»:
Լիարժեքորեն կոմկուս` ոչ այն պարզ պատճառով, որ պառլամենտը գրեթե միակուսակցական է, որ պառլամենտի ղեկավարն ընտրվեց Լեոնիդ Իլյիչի «հանգույն»` միաձայն, ապա և` «բուռն-երկարատև» ծափահարություններով, այլ որ դրանից առաջ ազգիս վիճակը սրտից հանած, լրատվության վիճակը «սրտին ծանրացրած» նախկին խմբագիրը նստեց սելֆիի ձողի առաջ ու երկա՜ր-բարակ «փիքր» արեց լրագրության և նրան «կանտրոլի» տակ պահելու մասին, չնայած նախորդ օրն արդեն իսկ այդ առնչությամբ ֆեյսբուքյան գրառում էր արել:
Ո՛չ, չենք հարցնում. բա դուք դրա համա՞ր եք հավաքվել, և որտեղի՞ց ձեզ այդքան ժամանակ, երբ երկիրը թե՛ արտքաղաքական, թե՛ ներքաղաքական-տնտեսական լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և ողջ ազգը, աշխարհը սպասում է դրանց լուծումներին, և նորերի թիմը, փոխանակ դարմանի այդ մարտահրավերները, դրանք գրեթե բազմապատկում է (տես` Կոնջորյանի «откровения»-ն Իրանի մասով):
Հարցնելու ենք` ինչու՞ եք Ձեր դեմ խոսում, հարգարժան նախկին խմբագիր, երբ Ձեզ համար նախկինում որևէ փակ թեմա չի եղել, երբ այսօր էլ Ձեզ համար փակ թեմաններ չկան (կոնկրետ Մանվել Գրիգորյանի` ԱԱԾ իր «սենյակից». նկարը տպագրելը)… և այդպես շարունակ:


Իսկ հնարավո՞ր է «Օվերտոնի» նոր պատուհան եք բացում` լրատվամիջոցները «հետզհետե» контроль»-ի տակ բերելու համար:
Որովհետև նոր իշխանությունների իմիջը ձնագնդի արագությամբ անկում է գրանցում, պատճառներն էլ խիստ տրիվիալ են` չկատարված խոստումներ, տնտեսության վատթար վիճակ, կրճատվող աշխատատեղեր, չեղած ներդրումներ, ատելության անհագ մթնոլորտ… այս բոլորը եկավ բրգացնելու նույն ինքը` նորին պառլամենտը, որտեղ կատարվողն ու դեռ կատարվելիքն արդեն իսկ վավերացումն է այդ ամենի, և դրա դեմն առնել հաստատ չի ստացվելու. երբ հենց մեկնարկից` մանդատից հրաժարվելու դիմում է գրում թիմի պատգամավորը (կապ չունի` պատճառը որն է), երբ նույն թիմի պատգամավորը դեմ է գնում իր ֆրակցիայի որոշմանը, ընտրում ԼՀ-ի թեկնածուին, երբ նույն ԼՀ-ից «փախած» պատգամավորը իրեն թույլ է տալիս աշխարհաքաղաքական փխրուն վերադասավորումների այս փուլում, երբ «նույն պահին» Մնացականյան-Մամեդյարով անչափ կարևոր հանդիպում է ընթանում Փարիզում, նույնքան կարևոր` Իրան-Ադրբեջան տանդեմում, բարձրաձայնել մտքեր, որոնք ուղղակի անթույլատրելի են` երկու «созыв»-ով անցած պատգամավորի` «անզգույշ» լինելու համար:


Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է Հայաստանը հիմնարար թուլացնելու, մեկուսացնելու համար. սկսեցին եկեղեցուց, անցան կրթական համակարգին, հետո բանակն էր, հետո իրավական համակարգը, հետո մշակույթը… հասան անգամ շախմատին:
Դատելով տեղի ունեցողից` հերթը արտաքին քաղաքականությանն է. չնայած կոնցեպտի ու խնդիրների բացակայության, Հայաստանի արտաքին մեկուսացման մասին վաղուց էր խոսվում, հատկապես ՀԱՊԿ-ում տեղի ունեցածի, Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների ենթատեքստում: Նույնը` ԵՄ-ի, նույնը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով: «Օրակարգում» է Իրանը` Փաշինյանի նույնքան ոչ դիվանագիտական հայտարարությունից հետո` թիմակիցների դիլետանտության պատճառով:
ՈՒստի` բնակա՞ն էր Բաքվում գտնվող Իրանի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը: Այո՛: Սակայն մենք հեռու ենք այն Կոնջորյանի հայտարության հետ կապելուց: Մենք այն ուղիղ գծով կապում ենք Փարիզում տեղի ունեցող Մամեդյարով-Մնացականյան չորս ժամ տևած հանդիպման հետ, ուր հաստատապես կարևոր, այդ թվում և Իրանին «վերաբերող» հարցեր են հաստատապես քննարկվել: Գիտենք` Իրանը մշտապես դեմ է եղել հակամարտության գոտում որևէ խաղարար ուժի ներկայությանը: Եվ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը ստուգողական կրակոց էր, նախազգուշացում կողմերին` Իրանը ևս շահառու է, և չպետք է իրենց շրջանցել:


ՈՒ այս ամենի ֆոնին` մեզանում «non stop» մակարդակով խոսվում է ընդամենը… խաշից, լրատվամիջոցների թույլ տված «ոտնձգություններից»:
Նորմա՞լ է: Օվերտոնը կիմանա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ