Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գուտերեշը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Գուտերեշը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
19.01.2019 | 01:13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել հունվարի 16-ին Փարիզում:


Գլխավոր քարտուղարը գովասանքով է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը կողմերի նվիրվածության մասին և գնահատել է երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու՝ երկու նախարարների պայմանավորվածությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ