Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմը

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմը
19.01.2019 | 01:21

Աժ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը` պատվիրակությունը կղեկավարի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Հիմնական կազմում ընդգրկված են Իմ քայլը խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, իսկ Լուսավոր Հայաստանից Էդմոն Մարուքյանը։ Պատվիրակության փոխարինող կազմում են Իմ քայլը խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ