Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ճգնաժամ է հասունանում

Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ճգնաժամ է հասունանում
21.01.2019 | 14:02

Թուրքիայի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Ստամբուլում Ամերիկայի հյուպատոսարանի 20 տարվա աշխատակից Մեթին Թոփուզին՝ լրտեսության և 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով, հաղորդում է Associated Press-ը, որը ծանոթացել է 78-էջանոց մեղադրական եզրակացությանը: Թուրք քննիչները պնդում են, որ նա ակտիվ կապի մեջ է եղել թուրք ոստիկանների հետ, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձին աջակցելու, Էրդողանի ընդդիմախոս գյուլենականների հետ կապի մեջ լինելու գործով: Որպես հայցվոր, հանդես են գալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Մեղադրականում ներառված են հեռախոսազրույցների ձայնագրություններ, բջջային հաղորդագրություններ, վկաների և երկու կասկածյալների ցուցմունքներ: Դատարանը պետք է որոշի՝ քննության առնել գործը, թե՞ ուղարկել հավելյալ ուսումնասիրության:


Թոփուզն ազատազրկվել էր մեկուկես տարի առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, որ դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում: ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաներ տալ Թուրքիայի քաղաքացիներին, հետևել էր Անկարայի համարժեք արձագանքը:
Տարաձայնությունը հարթելու համար անցած տարի Վաշինգտոնը պաշտոնական պատվիրակություն էր գործուղել Թուրքիա, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պնդել էին՝ հյուպատոսարանի աշխատակիցները չեն կարող ազատազրկվել, եթե դիվանագիտական առաջադրանք են կատարել և շփումներ ունեցել դեսպանատան պահանջով: Այն ժամանակ Թուրքիայում Նահանգների դեսպան Ջոն Բաասը Պետքարտուղարության կայքում տեղադրված տեսաուղերձում պնդել էր՝ «այնպիսի տպավորություն է, ասես Թուրքիայում որոշ պաշտոնյաներ փորձում են քայքայել թուրք-ամերիկյան հարաբերությունները»:


Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին Financial Times-ին ասել էր․ «Ամերիկյան որևէ վարչակազմ թույլ չի տա իր հետ այսպես վարվել՝ անկախ այն հանգամանքից, թե որքան կարևոր է այդ երկիրը Վաշինգտոնի համար»: ԱՄՆ փաստարկները թուրքական կողմին չէին համոզել, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել էր՝ Թուրքիան ինքնավար պետություն է՝ անկախ դատական համակարգով, որի որոշումներին որևէ մեկն իրավասու չէ միջամտել:
Թոփուզից բացի Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱՄՆ հյուպատոսության երկու այլ աշխատակիցների դեմ՝ թարգմանիչ Համզա Ուլուքայի, որ ազատազրկված է՝ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու, քուրդ զինյալների հետ համագործակցելու մեղադրանքով, և Մեթե Քանթուրքի, որ մեկ տարի տնային կալանքի տակ է:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ