Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսրայելը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերին ավիահարվածի տեսագրությունը

Իսրայելը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերին ավիահարվածի տեսագրությունը
21.01.2019 | 14:05

Իսրայելի զինուժը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության երկու կայանքի հասցված ավիահարվածի տեսագրությունը: Այս գիշեր Իսրայելը հարվածներ է հասցրել հարևան երկրում գտնվող իրանական ուժերի և Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուղղությամբ, որի ժամանակ, ինչպես հաղորդում են Թել Ավիվից, «տասնյակ հրթռներ» են գործարկվել: Ըստ սիրիական կողմի հայտարարության՝ ՀՕՊ համակարգերն արդյունավետ արձագանքել են ավիահարվածին և ոչ մի թիրախ չի խոցվել:


Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած կես րոպե տևողությամբ տեսանյութը, հավանաբար, նկարահանվել է հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակում գործած հրթիռների վրա տեղադրված տեսախցիկներով: Իրանական օբյեկտների ուղղությամբ հարձակումից առաջ Իսրայելը զգուշացրել էր Սիրիային չխոչընդոտել գործողության իրականացմանը: Ըստ իսրայելական կողմի՝ հարևան երկրում հրթիռակոծությունն իրականացվել է ի պատասխան նախօրեին Գոլանի բարձունքներում հրթիռային հարձակման, որի հեղինակը, նրանց խոսքով, Իրանն է:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ