Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հերքել է Renault-ի և Nissan-ի միավորման լուրերը

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հերքել է Renault-ի և Nissan-ի միավորման լուրերը
21.01.2019 | 14:07

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյոնո Լե Մերը հերքել է լուրերը, որ կառավարությունը Ճապոնիայից պահանջել է մեկ ընկերության մեջ միավորել Renault և Nissan Motor ավտոկոնցեռնները, գրում է Monde-ը: Բրյունո Լե Մերի խոսքով՝ ընկերությունների միավորման հարցն «օրակարգում դրված չէ»: Նա նշել է, որ Ֆրանսիան որպես Renault ընկերության բաժնետեր կողմ է Renault-ի և Nissan-ի դաշինքի «երկարակեցությանն» ու «պատշաճ գործելուն»: «Սա այն է, ինչը մենք միշտ ասել ենք Ճապոնիայի ղեկավարությանը», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ օրակարգում եղած հարցը Renault-ի ղեկավարության հարցն է:


Նրա կարծիքով՝ ֆրանսիական ընկերության տնօրենների խորհուրդը մոտ ժամանակներում պետք է «վստահելի, կայուն ու հաստատուն» ղեկավարություն նշանակի:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ