Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճապոնիան պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել

Ճապոնիան պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել
21.01.2019 | 14:09

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատրաստ է Ռուսաստանի հետ հաաձայնագիր կնքել, որով Ճապոնիային դե ֆակտո կանցնի Կուրիլյան կղզիներից երկուսը՝ Շիկոտանն ու Հոբամայի արշիպելագը` հայտնել է Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի վարչապետի աշխատակազմը համարում է, որ երկու մյուս կղզիների՝ Իտուրուպի և Կունաշիրի վերադարձն այսօր իրական չէ։


Այս չորս կղզիները Խորհրդային Միությանն են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն Տոկիոն հրաժարվել է դե յուրե ճանաչել այն և մինչ օրս չի ստորագրել համաձայնագիրը Ռուսաստանի հետ։

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ