Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արարատի մարզպետն իրավունք չուներ ինքն իրեն պարգևատրել աշխատավարձի 104,5 տոկոսի չափով. Սուրեն Պապիկյան

Արարատի մարզպետն իրավունք չուներ ինքն իրեն պարգևատրել աշխատավարձի 104,5 տոկոսի չափով. Սուրեն Պապիկյան
21.01.2019 | 23:00

Խիստ խնդրահարույց եմ համարում Արարատի մարզպետի կողմից դրույքաչափի 104,5 տոկոսով պարգևավճարի սահմանումը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:


«100-ը թույլատրելի է օրենքով, 104,5-ի 4,5-ը խնդրահարույց է: Ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, կարծում եմ՝ լիազոր մարմինն այս խնդրի հետ կապված քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա: Օրենքն արգելում է վերադարձնելը, եթե անգամ ուզենա, չի կարող անել, կարող է ստանալ, նվիրել մանկատանը, դա մարզպետի հայեցողությամբ կլինի: Իրավական փոքրիկ խնդիր կա, որը կկարգավորվի»,- շեշտեց նա:
Սուրեն Պապիկյանը կարծում է, որ խնդիրը կապված է կա՛մ չիմացության, կա՛մ էլ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու հետ:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պարգևատրումներին, ապա Սուրեն Պապիկյանը նշել է.


«Սյունիքի մարզպետն արդեն իսկ պարզաբանում տվել է, իրավաբանական ոչ մի խնդիր չկա, ինչ վերաբերում է 6-ամսյա պաշտոնավարման ժամկետին, ապա դա վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, այն պաշտոնը, որը զբաղեցնում է մարզպետը, հայեցողական է, և նրանց այս օրենքը չի վերաբերում»:
Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ կարևոր է համարում այն, որ ԶԼՄ-ները, քաղաքացիները իրենց աշխատանքը խոշորացույցի ներքո են պահում, բայց իրենք թաքցնելու ոչինչ չունեն:
«Այսօր մարզպետներին քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք, ինչպես ասում են օդում կախված լուրերը, ամեն ամիս ծրարով վերադասից գումար են ստացել։ Հիմա, երբ մարդիկ աշխատում են բաց ու ցույց են տալիս, որ սա է, մարզպետարանի բյուջեն սա է, խնայողություններն այսքանն են, ես էլ ՀՀ ծառայող պաշտոնյա եմ, ինչպես եւ մյուս քաղծառայողները, որոնց ես պարգևատրում եմ Ամանորին ընդառաջ»:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն, պարգևատրել է 104.5% դրույքաչափով:


Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգևատրվել են 552,930 դրամով:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ