Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դիակ` կործանված ինքնաթիռում

Դիակ` կործանված ինքնաթիռում
08.02.2019 | 03:25

Կործանված ինքնաթիռի հայտնաբերված մասերից դուրս է բերվել դիակ՝ հաղորդում է «РИА Новости»-ին՝ հենվելով Sky News հեռուստաալիքի տարածած տեղեկատվության վրա: Խոսքը վերաբերում է այն ինքնաթիռին, որով հունվարի 21-ին ֆրանսիական «Նանտի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան օդաչու Դևիդ Իբոտսոնի հետ ուղղություն էր վերցրել Անգլիա, քանի որ կայացած գործարքի համաձայն այսուհետ պիտի հանդես գար բրիտանական «Կարդիֆ» ֆուտբոլային ակումբում: Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում, քանի որ դիակի պատկանելության հարցի առնչությամբ վերջնական պատասխան կարող է տալ միայն փորձաքննությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ