Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայոց բանակի զինվորներն ու սպաներն ամեն րոպե պետք է զգան թիկունքը, նրա հզորությունը»

«Հայոց բանակի զինվորներն ու սպաներն ամեն րոպե  պետք է զգան թիկունքը, նրա հզորությունը»
15.02.2019 | 01:38

Կայացել է «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Հայոց հզոր բանակ» ծրագրի հավաքը: Ուշագրավ է, որ հավաքի մասնակիցները միմյանց չէին ճանաչում, սակայն նրանց միավորում էր հայոց բանակին աջակից լինելու ձգտումը։


«Հաղթելու ենք» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ 2018 թվականին կազմակերպությունն իրականացրել է «Հայոց հզոր բանակ» ծրագրի չորս փուլ։ Առաջնագիծն ապահովվել է տեխնիկական սարքավորումներով, անհրաժեշտ պարագաներով։ «Հայոց հզոր բանակ» ծրագիրը, բացի բանակին աջակցելուց, հանդես է գալիս նաև այլ բարեգործական նախաձեռնություններով, այդ թվում՝ Արցախի ազատագրված և վերաբնակեցված, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ գյուղերի դպրոցների գրադարանների գրքային ֆոնդի համալրում։ 2018-ին հավաքվել է 2000 կտոր գիրք և փոխանցվել նշված համայնքներին։


«Հայոց բանակի զինվորներն ու սպաներն ամեն րոպե պետք է զգան թիկունքը, թիկունքի հզորությունը։ Մենք պետք է բանակ-հասարակություն կապը պահպանենք, միահամուռ կերպով լուծենք խնդիրները»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև ծրագրի մասնակիցների պարգևատրման արարողություն: Հայոց բանակին մատուցած ծառայությունների և «Հայոց հզոր բանակ» ծրագրի հետ սերտ համագործակցության համար պարգևատրվեց 34 մասնակից: Պատվոգրերը հանձնեցին Արցախյան և Ապրիլյան պատերազմներում զոհված տղաների ծնողները։
Հավաքի մասնակիցները մի շարք առաջարկություններ արեցին 2019 թվականին դրամական լրացուցիչ հոսքեր ապահովելու համար։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ