Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին լուսնագնացը

Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին լուսնագնացը
22.02.2019 | 14:20

Ամերիկյան արտադրության SpaceX Falcon 9 հրթիռը, որին կցված է Իսրայելի առաջին լուսնագնացը, բարեհաջող տիեզերք է արձակվել, հայտնում է The Guardian-ը: Առաքելության հաջող ընթացքի դեպքում, Իսրայելը կդառնա աշխարհում չորրորդ պետությունը, որի արձակած սարքին հաջողվել է Երկրից կառավարվող վայրէջք կատարել մոլորակի բնական արբանյակի մակերևույթին:


Սպասքի լվացման մեքենայի չափով սարքը կոչվում է «Բերշիթ», որ եբրայերենից թարգմանաբար նշանակում է «սկիզբ»: Լուսնագնացն արձակվել է Ֆլորիդա նահանգի «Կանավերալ» կայանից: Այն Երկրի ուղեծիր է դուրս եկել արձակումից 34 րոպե անց: Նախատեսված է, որ սարքը վերջնակետին կհասնի ապրիլի կեսին: Վայրէջքից հետո «Բերշիթ»-ն իր գործիքներով կլուսանկարի տեղանքը, կչափի Լուսնի մագնիսական դաշտը: Լուսնային կարճատև առաքելության ավարտին մասնագետները կանջատեն սարքն ու «Բերշիթ»-ին կթողնեն Լուսնի վրա: Առայժմ միայն երեք երկրի է հաջողվել իրենց սարքերն իջեցնել Լուսնի մակերևույթին` ԱՄՆ, ԽՍՀՄ ու Չինաստան:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ