Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արայիկ Հարությունյանը «պահակություն» է անում

Արայիկ Հարությունյանը «պահակություն» է անում
22.02.2019 | 14:21

«Հրապարակը» գրում է. «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրոյով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց:

Հայտարարեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց։ Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ հսկելով։ Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև՝ մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում։ Ոմանք ստիպված են եղել բացատրագրեր գրել` ժամանակից շուտ գնալու համար»:

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ