Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանի իրանական այցն «առանձնապես ոգևորիչ չէ»

Փաշինյանի իրանական այցն «առանձնապես ոգևորիչ չէ»
22.02.2019 | 14:24

«Փաստը» գրում է. «Վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, և վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան: Այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաև ՀՀ իշխանությունների՝ արևմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները»:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ