Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ձգձգվում է մինչև հաջորդ տարվա հունվար՝ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ձգձգվում է մինչև հաջորդ տարվա հունվար՝ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով
23.02.2019 | 02:48

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի ձգձգմանը: Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է այն պատճառով, որ Փաշինյանը հույս ունի իր թեկնածուին հաստատել:

«ՀԱՊԿ-ում արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինելու: Մինչ 2020- սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը»,-պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի քաջատեղյակ աղբյուրը: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ում որևէ կոլապս կամ աշխատանքի դադար չկա:


Զասին չի ընդունել միայն Փաշինյանը: Նշվում է, որ հայկական կողմն ակնկալում էր, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց հետո, նրան կփոխարինի Հայաստանից մեկ այլ թեկնածու ու կշարունակի պաշտոնավարել մինչ Հայաստանի համար նախանշված ժամկետի ավարտը:
Սակայն այս տեսակետի հետ չեն համաձայնել մյուս գործընկերները՝ առաջին հերթին Մինսկը, որն այբբենական կարգով պետք է հաջորդի Հայաստանին:


«Այսպիսի որոշումները կայացվում են փոխհամաձայնության միջոցով: Տարբեր մակարդակներով բանակցություններն արդյունք չեն տվել ու նոր կոնֆլիկտների առիթ են դարձել, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր ասածն էր պնդում: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների դռնփակ հանդիպումներից մեկի ժամանակ կրքերն այնքան են թեժացել, որ «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ նախագահներից մեկը ՀՀ վարչապետին ասել է, որ գլխավոր քարտուղարին կնշանակեն առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու»,-հավելում է պարբերականը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ