Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման հարցում

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման հարցում
23.02.2019 | 02:51

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը` ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են գլխավոր քարտուղարին առնչվող հարցերի շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Խորհրդատվությունների մասնակիցների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություններից: Հայկական կողմը ամենից շատ է հետաքրքրված այս խնդրի շուտափույթ, բոլոր անդամ պետությունների համար ընդունելի ձևով լուծման հարցում»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ