Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամու՛ր կանգնեք հողին, բայց ոտքերի տա՛կ մի նայեք, Երկի՛նք նայեք

Ամու՛ր կանգնեք հողին, բայց ոտքերի տա՛կ մի նայեք, Երկի՛նք նայեք
19.03.2019 | 00:13

«Մուտիտի աֆտարիտետի» փչած էյֆորիայի փուչիկը տրաքեց, և մեջից մեր գլխին ընկավ պանդորայի լիքն ու անկափարիչ արկղը: Այնքան բողոքեցին եղած իշխանություններից, մինչև ստացան իշխանությունների իմիտացիա: Ազգային ժողովի ու կառավարության շենքը լցվել է նաև այնպիսի կենսազանգվածով, որի բաղադրիչները մինչև չեն անցնում որոշակի «ստորգետնյա» կամ «ընդհատակյա» օծում կամ ձեռնադրություն, նրանց երկրի երես բաց չեն թողնում: Դրանք արդեն խոշոր կամ մանր եղջերավորներ չեն, գոմեր ու գոմիկներ են (չէ՛, չէ՛, ո՛չ բոլորը):


«Ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում» հիրավի քրիստոնեական երգ ԽՍՀՄ-ում: Շատ է հիշեցնում Փաշինյանի բավականին անկեղծ և համարձակ քայլաձոնը, այն տարբերությամբ միայն, որ Փաշինյանի ոտնահետքերը խաչակերպ չեն, ու նպատակակետը Անտարկտիդան (տեսականորեն` աշխարհի ծայրը, վերջը) չէ: Ինքն էլ դեռ չգիտի` որն է. ճանապարհային քարտեզը «ֆրագմենտ առ ֆրագմենտ» է ստանում նախագծողներից:


…Նա՛ էլ քայլում էր, քայլում էր, քայլում էր, քանի որ շարասյուն չուներ (անգամ 5-րդ), քայլում էր անգամ ծովի վրայով: ՈՒ պարապ-սարապ, ծակվելով ու քաշելով չէր քայլում, թրև չէր գալիս ասֆալտապատ մայրուղիներով: Այնտեղ, որտեղով Նա՛ էր քայլում, քայլում ու քայլում, անդամալույծները ողջանդամ էին դառնում, կաշառակերները` ազնիվ, օրենքը` օրինական, մարդիկ` մարդակերպ ու մարդկային: Նա Նիկոլի թվին, Նիկոլի հետ ու Նիկոլի պես չէր քայլում…Նիկոլի թիմից չէր:
Իսկ ի՞նչ անի էն 52 տոկոսը, որ ի սկզբանե հա՜նգիստ նստած էին տեղները, այն իմաստով, որ Նիկոլի հետ չէին քայլում ու չմտան էդ վտիտ 48 տոկոսի բտված 70 տոկոսի մեջ: Ի՞նչ անեն էդ «որոշ խմբերը»` հետ ընկած հակահեղափոխականները, նորաստեղծ քայլաստանում: Ի՞նչ անեն այժմ արդեն նաև ի հետևանս փուչիկի ծվենծվենայնության քայլադուլ հայտարարած մնացած խմբերը, որ ընդհանուր առմամբ կազմում են արդեն ոչ թե 48, այլ 100 տոկոսի 70 և ավելի տոկոսը:


Քոչարյանի կամ այլոց շուրջ ստեղծված աղմուկը երբեք չի կարող ստվերել ու սքողել Փաշինյանի տիկնոջ աղաղակող կերպարն ու գործունեությունը: Տանը դդումով կոտլետ պատրաստելիս (մալադե՛ց, Շուշա՛ն Նիկոլովնա), թե ասուլիս տալիս տիկին Հակոբյանը ինչ-որ լարված անհանգստությամբ շատ է սեղմում, լպստում կամ իրար շփում պռոշները` ասես վախենալով ինչ-որ բան բլթացնել կամ ինչ-որ մեկին «պալիտ» անել, ջանալով ավելի շատ բան քողարկել: Նկատե՞լ եք: Գուցե դա բխում է ամոթխածությունի՞ց: Սակայն Փաշինյանի կինը շատ ավելի մեծ էնտուզիազմով առաջխաղացրեց չեղած հեղափոխության թյուր գաղափարը, քան Փաշինյանն ինքը (այն դեպքում, երբ «հեղափոխություն» հորջորջված թատերական ներկայացման բեմահարթակին միայն աշխարհահռչակ սատանայապաշտներ էին): Նա կարծես որպես «հայ» Բագրատունիների օրինական իրավահաջորդ (իսկ թե ինչու հենց Բագրատունիներ, ինքներդ եզրակացրեք), արքայական արքով սկսեց պաշտոնական հանդիպումներ ունենալ տեղում և պաշտոնական այցեր կատարել տարբեր երկրներ` առանց որևէ պաշտոն ունենալու, հասարակական հիմունքներով: Նա, իր կանացի ու մայրական բնազդների գոռում-գոչյունով ու աղիողորմ ճիչով, սկսեց թայդի (արագ-արագ) հալել ձեռքի տակ ընկած փամփուշտները և դրանցով զարդարել իր քաղքենի հետևորդուհիների առջևի դոշերը: Եվ լուրեր կան, որ այդ դժոխային հնոցի վառելանյութ է հանդիսանում նաև բյուջեի պարունակությունը: Իմունախթանիչ, քաղցկեղասպան «Էսկոզինը» առողջապահության նախարար Թորոսյանը կասեցրեց, իսկ Փաշինյանի տիկինը սինխրոն «ուռուցքաբանական» արշավ սկսեց: Փաշինյանի ու Հակոբյանի երեխաները աններելիորեն ակտիվ կերպով ներգրավված են հեղափոխական հեղեղի այս բոլոր հեղհեղուկ գործընթացներում` ասես իրենց բունկեր են խոստացել և, հետևաբար, կորցնելու ոչինչ չունեն: Իսկ նրանց ձեռնասուն կադրերը մորեխների պարս են հիշեցնում: Սրանք մեր հայրենի գանձերը թալանող ու լոմբարդ խուրդելու տանող կրկեսի աշխատողներ են, մեր հայկական ինքնությունը «սեքնդ հենդի» պես համաշխարհային շուկայում նիսյայով նաղդողներ: Սրանք դիկտատորի և դեմագոգների համակցված կարիկատուրա են: Չենք խոսում էլ ծիածանագույն կամ միատոն «զոնծիկների», դրանք բռնողների կամ դրանց տակի ռեալ «սումկաների» ու ենթադրելի գլուխների մասին: Նրանց մտածողությունն այլ է, նրանց այլ արժեքներ են պատվաստել, այդ արժեքները ավելի մահացու են, քան մկնդեղով պատվաստանյութերը, որոնցով ազգիս սերունդներն են պատվաստվում: Այդ մարդիկ նաև շիզոֆրենիկներ են, որովհետև նրանց մեջ չի մեռել նորմալ, սովորական մարդը, բայց այդ մարդը միայն ինքնապաշտպանության կույր բնազդ ունի և ոչ երբեք խղճի ձայն: Այո, ինչպե՞ս կարող են նման մարդիկ հրաշքների հավատալ, չէ՞ որ տեղի չի ունեցել նրանց չգոյանալու հրաշքը: Հայաստանը «բռնանում է» ազերիների` արոտավայրերը ընդարձակելու բնական իրավունքի իրացման հնարավորության կայացման վրա, իսկ Ալիևը երկու ոտքը դրել է իր հավակնոտ նկրտումների միակ կոշկի մեջ, որովհետև այդ մի կոշիկն ունի. սեղմում է, բայց լավ են կարել, որակյալ է: Եվ դեռ հարց է՝ ի՞նչ նկատի ունի թուրքը` տարածքային ամբողջականություն ասելով: Գուցե «մեծ Թուրանի» տարա՞ծքը նկատի ունի, այդ դեպքում Արցախի հետ ՀՀ ողջ տարածքն էլ պիտի զիջենք, չէ՞ որ սեպի պես խրված ենք կարոտած եղբայրների միջև ու ոսկորի պես կանգնած ենք թուրքի կոկորդում և մենք մեզ վրա ենք զգում նրա ջղագալարումները: Եվ գուցե մեծն պղտորիչը «ժող ջանին» ուզում է տանի-լցնի ֆեյսբուքները, որ Ալիևի համար կճղակի տե՞ղ բացի մեր սուրբ հողի վրա: «Խուրդա» բիզնեսին էլ «դաբրո» տա, որ ֆեյսբուքահայ ժողովուրդը վախտ-վախտ խոպան գնա զանազան բանկեր:
Մի քանի ամիս անց ոչ միայն մերժվածին, այլև նույնիսկ իր 2 նախորդներին ենք կարոտախտով հիշելու: Ասես էս ամեն ինչը մեր ջգրու են անում, միտումնավոր ատելություն ու տրտունջ են էսկալացնում, քաոս են արտադրում, որ վերջում հայտնվի ամենակեղծն ու ամենա... ամենա..., որ «хуже некуда», ու որի նմանին «днем с огнем не сыщешь»: Եվ գուցե քաղաքականության կուլիսներում ավելի վատ ու վտանգավոր բաներ են տեղի ունենում, քան Դուշանբեի վերելակում: Բայց եկեք մենք մեր մեջ փնտրենք կատարվողի պատճառները, մեր սխալ սկզբունքների կամ դրանց իսպառ բացակայության, մեր «ниже плинтуса» արժեհամակարգի ու դրանում ներառված տափակ արժեքների մեջ: Փնտրենք և գտնենք կորածը, քանի դեռ ամեն բան չէ, որ կորած է:
Այո՛, զգոն պահեք ձեր զզվանքը տարատեսակ կպչուն «դուխերի… ու «դուխիների …հանդեպ: Ամու՛ր կանգնեք հողին, բայց ոտքերի տա՛կ մի նայեք, Երկի՛նք նայեք:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
Գորիս

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ