Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թաքուն-թաքուն տոկոսի տակ ենք հայտնվում

Թաքուն-թաքուն տոկոսի տակ ենք հայտնվում
09.07.2019 | 00:57

Արդեն մեկ տարուց ավելի է` հանրությունն ու լրատվամիջոցները չեն խոսում պետական պարտքի, առավել ևս արտաքին պարտքի մասին։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին կարծես չի հետաքրքրում այս հարցը կամ էլ, ըստ նրանց, հարցը վերացել է։ Ոչ ոք չի խոսում այլևս ՀՆԱ-պետական պարտք սահմանագծի, նոր պարտքեր կուտակելու վտանգի մասին։
Ի՞նչ է, մեր տնտեսությունը երկնիշ թվերով է արդեն աճում, իսկ ներդրումների ծավալի աճից արդեն խեղդվու՞մ ենք, նախորդ պարտքերը մարել ենք ու հիմա էլ չգիտենք ի՞նչ անենք ստացված ֆինանսական եկամուտները։ Այդ դեպքում գուցե այլ երկրներին վա՞րկ տրամադրենք կամ էլ հայկական փորձը տարածենք, որ մյուս երկրները, որոնց ՀՆԱ-ն արտաքին պարտքից «ճկռում» է, դուրս գա ահավոր ճգնաժամից։ Կարելի էր, իհարկե, փորձի փոխանակում անել, բայց, ցավոք, Հայաստանն այդ առումով «կիսվելու» բան չունի։
Հայաստանի արտաքին պարտքը գնալով ավելանում է, չի բացառվում, որ ԿԲ-ն այս տարի ևս կիրառի պարտքը վերակառուցելու արդեն ավանդույթ դարձած քաղաքականությունը, բայց դրանից դժվար թե որևէ բան փոխվի։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է մեծածավալ վարկեր վերցնել։ Բավական է նշել միայն, որ այս տարվա ապրիլից ՀԲ-ն որոշեց Հայաստանի տնտեսությանն ու ենթակառուցվածքների զարգացմանը հատկացնել 500 մլն, այսինքն, կես միլիարդ դոլար։ Այս պատկառելի ու կլորիկ գումարը բավարար է, որ Հայաստանի ՀՆԱ-ն «ճկռի»։ Սակայն այս մասին օրենսդիրը լռում է, իսկ մարդիկ էլ չեն խոսում։ Ինչու՞։ Մի շատ պարզ պատճառով։ Մարդիկ չեն խոսում, որովհետև կառավարությունը մեկ տարուց ավելի այս տիպի հարցերը բացեիբաց չի քննարկում։ Գործադիրի նիստերում վարկային ծրագրերի ներգրավումը ներկայացվում է գաղտնի ռեժիմի ընթացակարգով։ Մի կողմից կառավարությունը խորագիտություն է դրսևորում, ինչպես ասում են, «ինչքան քիչ գիտես, այնքան լավ ես քնում», բայց հետո... Ի վերջո, գալու է այս պարտքի տոկոսների և մայր գումարի մարման ժամկետը, ինչպես ասում են, «մախաթը պարկում չի պահվի»։
Հաջորդ աբսուրդը, որը վեր է ածվել քաղաքականության, այն է, որ, օրինակ, նույն ՀԲ-ի կողմից հատկացվող վարկային ծրագրի վերաբերյալ մինչ օրս մանրամասներ չեն նշվում, չեն ներկայացվում վարկային ծրագրի պայմանները։ Մասնավորապես չեն նշվում տոկոսադրույքը, տոկոսների սպասարկման, մայր գումարի մարման ժամկետները։ Իսկ անցած ուրբաթ, ըստ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հաղորդագրության, Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀԲ-ի թիմի հետ, քննարկել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում այս ծրագրի ժամկետների, տոկոսադրույքի մասին։ Եթե ծրագիրը վարկային չէ, ապա պետք է այդ բացառիկ իրողությունը նշել, իսկ եթե այն վարկային է, չպետք է թաքցնել հանրությունից։
Ի վերջո, պետական պարտքի, անգամ եթե այն արտաքին պարտք է, վերադարձնողը ժողովուրդն է, Հայաստանի իշխանություններն էլ պարտավորվել են ժողովրդից ոչինչ չթաքցնել։


Այստեղ խնդիրը ոչ այնքան վարկային ծրագրերն են, որքան այդ ծրագրերը թաքուն պահելու փորձը։ Հասկանալի է, որ այս պահին ներդրումային ծավալները չեն կարող այնքան մեծ լինել, որ ապահովեն տնտեսական աճ։ Հասկանալի է նաև, որ Հայաստանը միակ պետությունը չէ, որ աշխատում է վարկային ծրագրերով։ Այս ամենը նկատի ունենալով, միևնույն ժամանակ պետք է ընդգծենք, որ ցանկացած պարտք պետք է տրամաբանության սահմանների մեջ լինի, որպեսզի որոշ ժամանակ անց ժողովուրդը «կոտրած տաշտակի» առջև չհայտնվի։ Շատ կարևոր է նաև օրենսդրի և հանրության վերահսկողությունը այդ ծրագրերի նկատմամբ. պարտքը մարվում է ժողովրդի հաշվին, և ժողովուրդը պետք է տեսնի ու իր մաշկի վրա զգա ներգրավված վարկային ծրագրերի արդյունավետությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ