Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
12.07.2019 | 00:06

Ինչպես կապրեինք, եթե մի ցուրտ օր
Մեզ չգտնեիր
Ցեխաջրերի պարարտ խորքերում:
Չգրկեիր մեզ ու չտանեիր Տուն`
Ամոքելու մեր մեղքերը բազում:
Ի՞նչ կանեինք մենք,
Եթե հեզահուն շունչդ կենդանի
Մի օր չդիպչեր մեր ճակատներին,
Սառցե մահվան մեջ անվերջ դեգերող.
ՈՒ չասեիր մեզ` «Տալիթա կումի»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ