Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն զսպվածության կոչ է արել Հորմուզի նեղուցը պարեկել ծրագրող ապագա կոալիցիային

ԵՄ-ն զսպվածության կոչ է արել Հորմուզի նեղուցը պարեկել ծրագրող ապագա կոալիցիային
24.07.2019 | 00:10

ԵՄ-ն սերտ շփման մեջ է այն երկրների հետ, որ մտադիր են պարեկել Հորմուզի նեղուցն ազատ նավարկություն ապահովելու համար, սակայն բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «Հետևում ենք իրադրության զարգացմանը և սերտ շփման մեջ ենք գտնվում այն բոլոր երկրների հետ, որոնք աշխատում են Հորմուզի նեղուցում ծովային ուղիների անվտանգության հասնելու նպատակով: Մենք կրկնում ենք առավելագույն զսպվածության՝ մեր կոչը»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ