Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է
24.09.2019 | 00:25
Եվ ա­հա օ­գոս­տո­սի վեր­ջին օ­րե­րից մի օր Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուն հրա­պա­րա­կավ գլուխ գո­վեց, որ իս­րա­յել­ցի­ներն Ի­րա­քի տա­րած­քում ոչն­չաց­րել են «ի­րան­ցի­նե­րին և ի­րա­նա­կան բա­զա­նե­րը»։ Նրա խղ­ճին թող­նենք «ի­րան­ցի­նե­րի» մա­սին սու­տը։ Նրան պար­զա­պես անհ­րա­ժեշտ էր գո­նե ինչ-որ բա­նով ամ­րապն­դել իր ռազ­մա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­ներն այն մա­սին, որ Իս­րա­յե­լը միա­նում է Պար­սից ծո­ցում ստեղծ­վող ռազ­մա­ծո­վա­յին «Պա­հա­պան» պա­հա­կա­նա­վախմ­բին, ինչ­պես նաև Ի­րա­նի հաս­ցեին իր խոս­տում­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը։ Ճշ­մար­տու­թյու­նը պարզ­վեց շատ հեշտ։ Ի­րա­քյան «Ալ- Խաշդ աշ-Շաա­բի» ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը օ­գոս­տո­սի 21-ին հայ­տա­րա­րեց, որ Իս­րա­յե­լը հար­վա­ծել է ի­րենց ռազ­մա­կան պա­հեստ­նե­րին։ Իսկ այժմ՝ ու­շադ­րու­թյուն, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ։
«Ալ- Խաշդ աշ-Շաա­բիի» հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ Ա­բու Մու­խան­դի­սը հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­քը ռմ­բա­կոծ­վել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քից իս­րա­յե­լա­կան չորս ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի կող­մից։ Մու­խան­դիսն ա­սել է. «Ա­մե­րի­կա­ցի­ներն այս տա­րի իս­րա­յե­լա­կան չորս ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ են տե­ղադ­րել Ադր­բե­ջա­նում։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը խլաց­նում են ցան­կա­ցած այլ ինք­նա­թիռ­նե­րի, նե­րա­ռյալ Ի­րա­քի ՌՕՈՒ-ի ինք­նա­թիռ­նե­րը, է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գե­րը»։ Մու­խան­դիսն ըն­դգ­ծել է, որ իր շարժ­ման տրա­մադ­րու­թյան տակ են Ադր­բե­ջա­նում տե­ղա­կայ­ված իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի վեր­թի­ռի, վայ­րէջ­քի և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին բո­լոր տվյալ­նե­րը, և «Ալ- Խաշդ աշ-Շաա­բին» ցան­կա­ցած օ­տար ինք­նա­թիռ, ո­րը կթռ­չի իր շտաբ­նե­րի ու բա­զա­նե­րի վերևով ա­ռանց Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյան թույ­լտ­վու­թյան, կդի­տար­կի որ­պես «թշ­նա­մա­կան նշա­նա­կետ» և կգոր­ծի հա­մա­պա­տաս­խա­նա­բար։
Լու­ծու­մը պարզ է. «Ալ- Խաշդ աշ-Շաա­բիի» կազ­մա­վո­րում­ները 80-90 տո­կո­սով բաղ­կա­ցած են շիա­նե­րից, և նրանց ակ­տի­վո­րեն օգ­նում են ի­րան­ցի ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­նե­րը։ Աշ­խար­հա­զո­րը սեր­տո­րեն կապ­ված է ի­րա­նա­կան ԻՀՊԿ-ի հետ, եր­բեմն էլ գոր­ծակ­ցում է նրա հետ։ Ա­հա թե ին­չու Իս­րա­յե­լը, «Ալ- Խաշդ աշ-Շաա­բիի» շտաբ­նե­րին ու պա­հեստ­նե­րին հար­վա­ծե­լով, փոր­ձում է պա­տե­րազ­մի օ­ջա­խը Սի­րիա­յից տե­ղա­փո­խել Ի­րաք՝ Ի­րա­նի սահ­ման­նե­րին ա­վե­լի մոտ։ Հաշ­վի առ­նե­լով, որ ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­ներն Ադր­բե­ջան տե­ղա­փո­խե­լու հար­ցում ԱՄՆ-ը օգ­նել է Իս­րա­յե­լին, մենք կա­րող ենք են­թադ­րել, որ այդ ա­մե­նը Վա­շինգ­տո­նի ու Թել Ա­վի­վի՝ Ի­րա­նի դեմ ուղղ­ված հե­տա­խու­զա­կան-քայ­քա­յիչ հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյան բա­ղադ­րիչ մա­սե­րից է։ Պա­տա­հա­կան չէ, որ օ­գոս­տո­սի 24-ին հա­ղոր­դում ե­ղավ, որ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ջա­վադ Զա­րիֆն այ­ցե­լե­լու է Բա­քու, չնա­յած այ­ցի ժամ­կե­տը դեռ ո­րոշ­ված չէ։ Չեմ կաս­կա­ծում, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հիմ­նա­կան թե­ման լի­նե­լու է Ադր­բե­ջա­նի տա­րած­քից Ի­րա­քին հասց­ված հար­ված­նե­րի մի­ջա­դե­պը։ Չէ՞ որ ե­թե ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­ներն Ի­րաք գնա­յին Ի­րա­նի օ­դա­յին տա­րա­ծու­թյամբ, ա­պա կխփ­վեին այն­պես, ինչ­պես վեր­ջերս Պար­սից ծո­ցի շր­ջա­նում Ի­րա­նը խփեց ԱՄՆ-ի ա­նօ­դա­չու ինք­նա­թի­ռը։ Իս­րա­յե­լը, փաս­տո­րեն, հայ­տա­րա­րեց, որ դա ե­ղել է իր գոր­ծո­ղու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նը լռում է։ Հա­մա­ցան­ցում քն­նար­կում են, թե հնա­րա­վո՞ր է նման բան։ Քն­նար­կում­նե­րի ադր­բե­ջա­նա­մետ և իս­րա­յե­լա­մետ մաս­նա­կից­նե­րը հայ­տա­րա­րում են, որ ի­րաք­ցի շիա­նե­րի պն­դում­նե­րը ստա­հոդ են։ Միևնույն ժա­մա­նակ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղանն այ­ցե­լեց Ռու­սաս­տան, և ինձ հա­մար պարզ է, որ նա փոր­ձել է հա­մո­զել Պու­տի­նին, որ նա «զս­պի» ի­րան­ցի­նե­րին ու շիա­նե­րին, որ­պես­զի Սի­րիա­յում ոչ ոք չխ­փի թուր­քե­րին, Ի­րա­քում Իս­րա­յե­լին դա­վա­ճա­նա­բար պաշտ­պա­նե­լու հա­մար Ան­կա­րա­յից ոչ ոք «հա­տու­ցում» չպա­հան­ջի։ Կա­րող եմ միայն ա­վե­լաց­նել, որ օ­գոս­տո­սի 23-ին հան­դի­պում եմ ու­նե­ցել Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պա­նու­թյու­նում, և իմ զրու­ցա­կից­նե­րը հաս­տա­տել են (ա­նուն­ներ չեմ տա), որ իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­ներն Ի­րա­քի վրա հար­ձակ­վել են հենց Ադր­բե­ջա­նից։ Ա­նուն­ներ չեմ տա։ Ճիշտ է, մենք չսկ­սե­ցինք ճշ­տել, թե հենց որ տա­րած­քից, տվյալ դեպ­քում այդ հարցն ա­մե­նա­կարևո­րը չէ։ Հե­տաքր­քիր կլի­ներ ի­մա­նալ, թե Ի­րա­նին ու նրա դաշ­նա­կից­նե­րին ինչ գին կվ­ճա­րեն հան­ցա­գոր­ծու­թյան մաս­նա­կից­նե­րը՝ Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը։ Իսկ Հա­յաս­տա­նը պետք է հաշ­վի առ­նի, որ Ի­րա­նի դեմ պայ­քա­րում դաշ­նա­կից­նե­րը նաև Հա­յաս­տա­նի թշ­նա­մին են, հաշ­վի առ­նե­լով, թե իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի օգ­նու­թյամբ բաք­վե­ցի­ներն Ար­ցա­խում ին­չեր են ա­րել հա­յե­րի դեմ 2016 թ. ապ­րի­լի քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում։
Նա­խորդ նյու­թե­րից մե­կում թեթևա­կի նշել էի, որ ա­նո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձգ­վել է Պու­տին-Ռո­հա­նի-Իլ­համ Ա­լիև ե­ռա­կողմ ձևա­չա­փով հան­դի­պու­մը, դրա փո­խա­րեն Պու­տի­նը և Ռո­հա­նին կայ­ցե­լեն Հա­յաս­տան՝ մաս­նակ­ցե­լու, պաշ­տո­նա­կան ձևա­կերպ­մամբ, ԵԱՏՄ գա­գաթ­նա­ժո­ղո­վին։ Կար­ծում եմ, որ կյան­քի ի­րա­վունք ու­նի նաև Պու­տին-Ռո­հա­նի-Ա­լիև հան­դիպ­ման չե­ղարկ­ման պատ­ճա­ռի մա­սին իմ տար­բե­րա­կը, որ դա ար­վել է Ի­րա­նի պնդ­մամբ։ Թեհ­րանն այդ ձևով հաս­կաց­նում է Ադր­բե­ջա­նին, որ Ի­րանն այս ան­գամ լուռ չի նա­յե­լու, թե Ադր­բե­ջանն ինչ­պես է ստո­րա­քար­շու­թյուն ա­նում ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի ա­ռաջ։ Բա­ցառ­ված չէ, որ Ի­րա­քի շիա­նե­րի նկատ­մամբ իս­րա­յել­ցի­նե­րի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյան մեղ­քի մի մա­սը կդր­վի Իլ­համ Ա­լիևի վրա։
Հե­տո «G-7»-ի շր­ջա­նա­կում գա­գաթ­նա­ժո­ղով կա­յա­ցավ Ֆրան­սիա­յում։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում և հատ­կա­պես գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը և ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն էին տա­րա­ծում, թե իբր Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին «պատ­րաստ է բա­նակ­ցու­թյուն­նե­րի» Վա­շինգ­տո­նի հետ, այն էլ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից Ի­րա­նին պար­տադր­վող օ­րա­կար­գով։ Ա­մե­նա­տար­բեր եր­կր­նե­րում, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում և Ռու­սաս­տա­նում, տաս­նյակ ծա­խու լրագ­րող­ներ ա­սես սպա­սում էին ազ­դան­շա­նի «G-7»-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վից։ Ի­րար խոսք կտ­րե­լով՝ նրանք սկ­սե­ցին տե­ղե­կատ­վա­կան դաշտ նե­տել ի­րենց «վեր­լու­ծու­թյուն­ներն» ու հոդ­ված­ներն այն մա­սին, թե ինչ­պի­սին կլի­նի հան­դի­պու­մը, և ինչ զի­ջում­նե­րի կգ­նա Ի­րա­նը։
Մեկ ան­գամ ևս հի­շեց­նեմ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, որ օ­գոս­տո­սի 23-ին Երևա­նում Ի­րա­նի դես­պա­նա­տա­նը ես ան­ձամբ հան­դի­պել եմ մի շարք դի­վա­նա­գետ­նե­րի հետ։ Հա­վա­տաց­նում եմ, որ Թեհ­րա­նը ԱՄՆ-ի հետ որևէ բա­նակ­ցու­թյան, որևէ զի­ջմա­ն չի գնա, մինչև Վա­շինգ­տո­նը չըն­դու­նի իր պար­տու­թյու­նը և չկա­տա­րի Ի­րա­նի կոշտ պայ­ման­նե­րը։ Որ­պես­զի ոչ մե­կը Հա­յաս­տա­նում կամ ար­տա­սահ­մա­նում ինձ չմե­ղադ­րի ա­նա­պա­ցույց հայ­տա­րա­րու­թյան հա­մար, ներ­կա­յաց­նեմ ա­մե­նա­վեր­ջին նո­րու­թյուն­նե­րը Թեհ­րա­նից։ Ինչ­պես օ­գոս­տո­սի 28-ին հայտ­նել է «Թեհ­րան թայմս» պաշ­տո­նա­թեր­թը, նա­խա­գահ Ռո­հա­նին պետ­հե­ռուս­տա­տե­սու­թյան ու­ղիղ ե­թե­րում հայ­տա­րա­րել է. «Ե­թե որևէ մեկն ու­զում է պար­զա­պես լու­սան­կար­վել Հա­սան Ռո­հա­նիի հետ, ա­պա դա անհ­նար է, քա­նի դեռ նրանք չեն հա­նել բո­լոր կոշտ պատ­ժա­մի­ջոց­նե­րը և չեն հար­գել Ի­րա­նի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը։ Մեր ու­ղին ա­զատ է։ Մենք կվե­րա­դառ­նանք, ե­թե նրանք վե­րա­դառ­նան ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րին։ Մենք ձգ­տում ենք խն­դիր­նե­րը լու­ծել տրա­մա­բա­նա­կան ու­ղիով։ Մեր վար­քի փո­փո­խու­թյու­նը նրանց նկատ­մամբ, ով­քեր պատ­ժա­մի­ջոց­ներ են մտց­րել և տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյուն սկ­սել Ի­րա­նի դեմ, կսկս­վի այն ժա­մա­նակ, երբ նրանք զղ­ջան։ Նրանք պետք է վե­րա­դառ­նան ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­ներին ու փո­խեն այն սխալ ու­ղին, ո­րով գնա­ցել են։ Նրանք պետք է ծա­ռա­յեն խա­ղա­ղու­թյան ու մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան շա­հե­րին։ Նրանք պետք է ճա­նա­չեն ի­րան­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը, հար­գեն Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը և իս­լա­մա­կան հա­մա­կար­գը»։ Ի­րա­նի և ԱՄՆ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում որևէ փո­փո­խու­թյուն չի լի­նի ա­ռանց բո­լոր պատ­ժա­մի­ջոց­նե­րը հա­նե­լու և Վա­շինգ­տո­նի հա­կաի­րա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փո­խե­լու, եզ­րա­փա­կել է Ռո­հա­նին։
Որ­պես Ի­րա­նի նա­խա­գա­հի ա­սա­ծի լրա­ցում նշեմ, որ օ­գոս­տո­սի 28-ին Ի­րա­նի փոր­ձա­գետ­նե­րի ա­սամբ­լեա­յի նա­խա­գահ, մեծ ա­յա­թո­լահ Ահ­մադ Ջան­նա­թին հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նը կշա­րու­նա­կի իր հր­թի­ռա­յին ծրա­գի­րը և «ա­վե­լի ա­րագ տեմ­պե­րով, քան ա­ռաջ»։ Այդ շատ ազ­դե­ցիկ գոր­ծի­չը հաս­տա­տել է, որ «Ի­րա­նը եր­բեք չի դա­դա­րեց­նի անհ­րա­ժեշտ ռազ­մա­կան ու պաշտ­պա­նա­կան տեխ­նի­կա­յի ու զեն­քի ար­տադ­րու­թյու­նը՝ չնա­յած թշ­նա­մի­նե­րի դի­մադ­րու­թյա­նը»։ Դրա­նից մեկ օր ա­ռաջ Ի­րա­նի ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Աք­բար Սա­լե­հին հայտ­նել էր աշ­խար­հին, որ Ի­րա­նը շա­րու­նա­կում է մի­ջազ­գա­յին խա­ղաղ ծրա­գիրն ա­ռանց կանգ առ­նե­լու. «Մենք կշա­րու­նա­կենք ըն­թա­նալ դե­պի մեր մի­ջու­կա­յին նպա­տակ­նե­րի ի­րա­գոր­ծու­մը։ Մենք եր­բեք կանգ չենք ա­ռել և կանգ չենք առ­նի»։ Նույն օ­րը Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րը ստո­րագ­րում էին մի հայ­տա­րա­րու­թյան տակ, ո­րում դա­տա­պարտ­վում և ար­գել­վում էր ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյուն ԱՄՆ-ի հետ։ Պա­տա­հա­կան զու­գա­դի­պու­թյուն է, թե ոչ, բայց հենց այդ տագ­նա­պա­լի օ­րե­րին Ի­րանն իր նո­րա­գույն «Մո­բին» թևա­վոր հր­թի­ռը ցու­ցադ­րեց Ռու­սաս­տա­նում 2019 թ. բաց­ված մի­ջազ­գա­յին օ­դա­տիե­զե­րա­կան ցու­ցա­հան­դե­սում։ Այն ու­նի ռա­դիո­տե­ղո­րոշ­վե­լու ցածր հա­տույթ, օժտ­ված է ռա­դիո­տե­ղո­րոշ­ման բարձր ու­նա­կու­թյամբ, կա­րող է զին­վել մինչև 120 կգ կշ­ռող մար­տագլ­խիկ­նե­րով, քա­շը 670 կգ է, ա­րա­գու­թյու­նը՝ 900 կմ/ժ, թռիչ­քի բարձ­րու­թյու­նը՝ 13,5 կմ, թռիչ­քի հե­ռա­վո­րու­թյու­նը՝ 450 կմ։
Այս­պի­սով, պայ­թել է Մակ­րո­նի ու Թրամ­փի ստա­հոդ «տե­ղե­կատ­վու­թյու­նը», թե իբր ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նել են ԱՄՆ-ի պա­հանջ­նե­րին։ Այժմ «գն­դակն ԱՄՆ-ի կի­սա­դաշ­տում է», և ԱՄՆ-ը պետք է. 1) վե­րաց­նի բո­լոր պատ­ժա­մի­ջոց­նե­րը, 2) վե­րա­դառ­նա Ի­րա­նի հետ 2015 թ. հու­լի­սին կնք­ված մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րի շր­ջա­նակ, 3) կա­տա­րի այդ հա­մա­ձայ­նագ­րով Թեհ­րա­նի ա­ռաջ ստանձ­նած բո­լոր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին՝ Ի­րա­նին վե­րա­դարձ­նի նրա սա­ռեց­ված բազ­մա­մի­լիարդ բան­կա­յին մի­ջոց­նե­րը։ Միայն դրա­նից հե­տո Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Խա­մե­նեին հնա­րա­վոր է մտա­ծի՝ ար­ժե՞ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել ԱՄՆ-ի հետ, թե՞ ոչ։
Այս­տեղ ո­րոշ տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նեմ մեր երկ­րից։ Օ­գոս­տո­սի վեր­ջին Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը, ե­լույթ ու­նե­նա­լով դես­պան­նե­րի ու դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի` Երևա­նում անց­կաց­վող հա­վա­քույ­թում, հս­տակ նշեց մեր տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան եր­կու հիմ­նա­կան սպառ­նա­լիք։ Ես պն­դում եմ, որ նրա հն­չեց­րած թե­զե­րը վե­րա­բե­րում են ոչ միայն Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը, թեև Մնա­ցա­կա­նյա­նը ողջ տա­րա­ծաշր­ջա­նի սպառ­նա­լիք հա­մա­րեց միայն ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ել­նե­լով այն տե­սան­կյու­նից, որ Բա­քուն սպառ­նում է և՛ Հա­յաս­տա­նին, և՛ Ար­ցա­խին։ Բայց Մնա­ցա­կա­նյա­նը երևի չէր հի­շում, կամ ձևաց­նում էր, թե չի հի­շում, որ Ադր­բե­ջանն օ­կու­պաց­րել է վրա­ցա­կան Դա­վիթ Գա­րե­ջի ուղ­ղա­փառ վտան­գը, ին­չը լար­վա­ծու­թյուն է ստեղ­ծում վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։ Այ­սինքն, կաս­կա­ծից դուրս է, որ Բաք­վի ագ­րե­սի­վու­թյու­նից տու­ժում են ոչ միայն հա­յե­րը, այլև ողջ տա­րա­ծաշր­ջա­նը։ Իսկ թե ին­չու է մեր նա­խա­րա­րը հա­մա­րում, որ Թուր­քիա­յի նույն­պի­սի հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ըն­դա­մե­նը «լուրջ վտանգ է ստեղ­ծում Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան հա­մար», և միայն Հա­յաս­տա­նի, ինձ հա­մար հա­նե­լուկ է մնում։
Բայց ե­կեք հա­մա­ձայ­նենք, որ Ադր­բե­ջա­նը լկ­տիա­նում է նաև Վրաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ո­րով­հետև, ինչ­պես ա­սաց նաև Մնա­ցա­կա­նյա­նը, Թուր­քիան «ան­վե­րա­պա­հո­րեն ա­ջակ­ցում է Ադր­բե­ջա­նին». Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րը նկա­տի ու­ներ Ար­ցա­խի հար­ցում Ան­կա­րա­յի ա­ջակ­ցու­թյու­նը։ Բայց ես ա­ռա­ջար­կում եմ տես­նել, որ Բա­քուն չէր հա­մար­ձակ­վի զավ­թել վրա­ցա­կան վան­քը, ե­թե հա­մոզ­ված չլի­ներ, որ թուր­քերն ի­րեն կա­ջակ­ցեն նաև այդ հար­ցում։ Ճիշտ կլի­ներ, ե­թե Հա­յաս­տա­նը եր­բեք ու ոչ մի պա­րա­գա­յում Թուր­քիան չան­ջա­տի Ադր­բե­ջա­նից։ Այս­պի­սով, գու­մա­րե­լով Մնա­ցա­կա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և մեր դա­տո­ղու­թյուն­նե­րը, Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի կա­րող է եզ­րա­կաց­նել, որ Հա­յաս­տա­նի և ողջ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քը Թուր­քիա-Ադր­բե­ջան զույգն է։ Թե­ման սուր ու հրա­տապ է, մա­նա­վանդ որ սեպ­տեմ­բե­րի 2-6-ին Բաք­վում անց­կաց­վում էին հա­մա­կարգ­չա­յին օ­ժան­դա­կու­թյամբ հրա­մա­նա­տա­րաշտա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն­ներ («Eternity-2019») Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի և Վրաս­տա­նի զին­ծա­ռա­յող­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Այս­պես, թե այն­պես, այդ ե­ռա­կողմ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, այլևայլ խն­դիր­նե­րից բա­ցի, հա­կա­հայ­կա­կան բնույթ են կրե­լու։ Մենք կա­րող ենք չհաս­կա­նալ, թե ին­չու Վրաս­տա­նը, Ադր­բե­ջա­նին զի­ջե­լով իր վան­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում է մաս­նակ­ցել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հա­կա­հայ­կա­կան ձեռ­նար­կում­նե­րին։ Բայց ի­րա­վունք չու­նենք չտես­նե­լու, որ Վրաս­տանն ար­դեն վա­ղուց, պատ­կե­րա­վոր ա­սած, ան­կախ Վրաս­տա­նը չէ, այլ ի­րա­կա­նում ինչ-որ մե­կի գա­ղութն է կամ օ­կու­պաց­ված տա­րած­քը։ Այն­պես որ, ե­կեք մեզ չհան­գս­տաց­նենք այն կեղծ թե­զով, թե վրա­ցի­նե­րը մեր բա­րի դրա­ցի­ներն են։ Ա­վաղ, ոչ վեր­ջին տա­րի­նե­րին, հատ­կա­պես 2008-ից հե­տո։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 3947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ