Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անմաքուր քաղաքի մղձավանջն անհետանում է

Անմաքուր քաղաքի մղձավանջն անհետանում է
09.10.2019 | 11:17

2019-ի օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Համայնքային հիմնարկում այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը մեր փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար էլ կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:


Մեծ քանակությամբ աղբի գեներացված կույտեր կային, որոնք շատ դժվարությամբ մեր բանվորների ուժերով հանեցինք: Բավականին սեղմ ժամկետում կարողացանք այս ճգնաժամից դուրս գալ»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
«Սանիթեքից» ազատվեցինք, բայց փողոցներում, բակերում այգիներում ամեն օր թարմացվող աղբակույտերը վկայում են, որ դեռ պետք է ազատվել աղբն ուր ասես թափելու սովորությունից:


Քաղաքի մաքրությամբ զբաղվողներն իրենց աշխատանքը սկսում են կեսգիշերն անց, կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ: Սակայն քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երբեմն լինում են վրաերթի դեպքեր, այս հարցում կարևորում են վարորդների զգոնությունը:
Քաղաքը մաքրվում է աղբից: Կարծում եմ՝ պատրաստ ենք դիմավորել ձմռանը, եթե անգամ խստաշունչ լինի ու ձյունառատ:
Քաղաքապետարան- «Սանիթեք» հակամարտությունից դեռ շատ էլ գլուխ չենք հանում. ի՞նչն է պարզ, ի՞նչն է անպարզ:
Բայց...
Անմաքուր, աղբաշատ քաղաքի մղձավանջն անհետանում է, հուսանք՝ ընդմիշտ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ