Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից

Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից
19.10.2019 | 13:11

«Փաստը» գրել է. «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու ընդհանրապես ներկայիս ՍԴ կազմից ազատվելու և Նիկոլ Փաշինյանին կամակատար ՍԴ ձևավորելու իշխանության նկրտումները նոր, օրավուր ավելի ու ավելի ֆանտաստիկ երանգներ են ստանում: Հնարավոր ու անհնար բոլոր կառույցները՝ ԱԱԾ, ՊԵԿ, դատախազություն և այլն, իրենց «գծով» սկսել են ստուգել ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև իշխանությունների կամքին հլու-հնազանդ ենթարկվել չցանկացող մյուս դատավորների (ՍԴ կազմի մեծամասնության) ու նրանց ընտանիքի անդամների, մերձավորների ֆինանսական շարժերը, բիզնեսները, ունեցվածքը՝ սկսյալ «տանիքի» մակարդակից:


Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, իսկ ընտրված ճանապարհը պարզ է՝ հարազատների ու մերձավորների նկատմամբ ճնշումներով պարտադրել հրաժարական տալ, չստացվելու դեպքում՝ գործեր հարուցել»:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ