Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում
19.10.2019 | 13:26

«Փաստը» գրել է. «Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, շարունակում է ձախողվել ՏԻՄ ընտրություններում: Իշխանությունները, մեղմ ասած, չեն շտապում նախաձեռնել փոփոխություններ Ընտրական օրենսգրքում և հրաժարվել, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգից: Այս ամենն ունի խորքային պատճառներ: Կուսակցությունը, որպես այդպիսին, այդպես էլ չի կայանում, իսկ տարածքային կառույցները շատ թույլ են: «Փաստ» թերթը տարբեր մարզերից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՔՊԿ տարածքային կառույցները հաճախ կոորդինացնում են օդիոզ, պատեհապաշտ դեմքեր: Մարդիկ ոչ միայն նրանց հետ չեն ցանկանում առնչվել, այլև իրենց թույլ չեն տալիս մտնել նրանց ղեկավարած կառույցներ: Նման կառույցներով դասական իմաստով համամասնական ընտրության չես գնա, իսկ սոսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշով այլևս հնարավոր չի լինի հաջողության հասնել, օրեցօր նրա վարկանիշն էլ է անկում ապրում: Հույսը մնում են տարածքների, այսպես կոչված, «հեղինակություններն» ու օդիոզները»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ